ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.10.2014 11:58
Վրաերթ կատարած «ԳԱԶել»-ի վարորդը ներկայացել է ոստիկանություն
Հոկտեմբերի 24-ին, ժամը 15.00-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կզակի և հոնքի շրջանի պատռված վերք, ալկոհոլային ինտոկսիկացիա» ախտորոշմամբ Մյասնիկյան պողոտայից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1970 թ. ծնված Սամվել Ա.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նույն օրը, ժամը 19.30-ին, բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Լևոն Գ.-ն և խոստովանել, որ ժամը 14.00-ին հյուրանոցային համալիրներից մեկի դիմաց «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի է ենթարկել Սամվել Ա.-ին և շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: