ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.11.2014 14:47
«ԲՄՎ X5»-ի փողը չի տվել
Ոստիկանության Մալաթիայի բաժին ներկայացած քաղաքացին հաղորդում է տվել, որ այս տարվա մարտին իր «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան ՀԱԹ Բ1 թաղամասում, 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի դիմաց, մաս-մաս վճարելու պայմանով, վաճառել է 1979 թ. ծնված Արսեն Մ.-ին, որը պարտավորվել է 4 ամսվա ընթացքում մարել գումարը, սակայն մինչ օրս տարբեր պատճառաբանություններով չի կատարել խոստումը և խաբեությամբ տիրացել է ավտոմեքենային` պատճառելով 5 միլիոն 600.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն: