Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


08.11.2014 09:02

«Ամբոխի ժողովրդավարական կառավարման լավագույն փորձը» թեմայով համատեղ սեմինար Ծաղկաձորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ամբոխի ժողովրդավարական կառավարման լավագույն փորձը» թեմայով համատեղ սեմինար Ծաղկաձորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության և Եվրոպայի Խորհրդի Քարտուղարության համագործակցության շրջանակներում` նոյեմբերի  4-ից  6-ը  Ծաղկաձորում  անցկացվեց «Ամբոխի ժողովրդավարական կառավարման լավագույն փորձը» թեմայով 3-օրյա սեմինար-քննարկում:
Միջոցառմանը մասնակցում էին  ԵԽ մարդու իրավունքների և օրենքի կիրառման գլխավոր տնօրինության հանցագործությունների դեմ ուղղված գործողությունների վարչության համագործակցության բաժնի պետ, ոստիկանական ծրագրի ղեկավար  Լաուրեն Բրաուլիոն,  փորձագետներ՝ Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանության ներկայացուցիչ Դոկտոր Մայքլ Բոուլին, Ֆրանսիական ազգային ոստիկանության ներկայացուցիչ Ժան-Կլոդ Վիյեղմը և ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ու մարզային ստորաբաժանումների 35 ծառայողներ:
Եռօրյա սեմինարի ընթացքում եվրոպայի փորձագետները ներկայացրին ամբոխների կառավարմանը վերաբերող եվրոպական երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Հյուսիսային Իռլանդիայի փորձը, օրենսդրությունը և ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքը տվյալ բնագավառում: 
Սեմինարի մասնակիցները կոնկրետ օրինակներով քննարկեցին բարձրացված խնդիրները և ներկայացրին գործընթացներն ավելի առարկայական ու արդյունավետ դարձնելու իրենց պատկերացումները։
ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը ներկայացրեց ամբոխների կառավարման ոլորտում Հայաստանի օրենսդրությունը, ՀՀ ոստիկանության կողմից իրականացված աշխատանքներն ու առկա խնդիրները: 
Սեմինարի ավարտին ԵԽ ոստիկանական ծրագրի ղեկավար  Լաուրեն Բրաուլիոն և ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը դասընթացների մասնակիցներին շնորհեցին հավաստագրեր:
Սեմինարն անցավ կառուցողական և արդյունավետ քննարկումների մթնոլորտում: