ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.06.2013 09:44
«ԱԿ» ինքնաձիգի 201 փամփուշտ և «Ֆ-1» նռնակ` պայթուցիչով. մայրը կամավոր հանձնել է մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ զոհված որդուն պատկանող զենք-զինամթերքը
Հունիսի 20-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ներկայացած թոշակառու կինը կամավոր հանձնել է «ԱԿ» տիպի ինքնաձիգի 201 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և հայտնել, որ 1995 թ. ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ զոհված որդուն պատկանող այդ զենք-զինամթերքն ինքը գտել է տան նկուղում` մաքրման աշխատանքներ կատարելիս:
Ներկայացվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: