Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Միջազգային համագործակցության ոլորտում ՀՀ ոստիկանության 2012 թ. ընթացքում կատարված աշխատանքները
2012 թ. ընթացքում ՀՀ ոստիկանությունը շարունակել է համագործակցությունը ինչպես ԱՊՀ, այնպես էլ օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների/ ոստիկանությունների եւ եվրոպական ու միջազգային մի շարք կազմակերպությունների հետ:
Հանդիպումներ Երեւանում հավատարմագրված դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ
2012 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության պետը հանդիպումներ է ունեցել Երեւանում հավատարմագրված դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Մասնավորապես`
2012 թ. հունվարի 17-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին, ինչպես նաեւ Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեին:
Հանդիպման մասնակիցները քննարկել են ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ընթացքը: Ջոն Պրեսկոտը գոհունակություն է հայտնել ակներև փոփոխությունների առթիվ և այդ առումով կարևորել ոստիկանության հանդեպ հասարակության վստահության ամրապնդումը:
Կողմերը քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Փետրվարի 7-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:
ՀՀ ոստիկանության պետն անդրադարձել է համակարգում ընթացող բարեփոխումներին` նշելով, որ առանձնապես կարևորում է մարդկային գործոնը` ոստիկանության ծառայողների բարոյահոգեբանական վերափոխումը, որը հաջողության գրավականներից է:
Ոստիկանության պետը ներկայացրել է ոստիկանության գիշերային ծառայության ուժեղացման ընթացքը, ինչի արդյունքում զգալիորեն նվազել են այդ ժամերին կատարվող հանցագործությունները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
2012 թ. փետրվարի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին և նրան ուղեկցող անձանց:
Շնորհավորելով դեսպանին պարտականությունները ստանձնելու առթիվ` Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է համակարգում ընթացող բարեփոխումները, որոնք ընդգրկում են կառուցվածքային, կադրային, գործառնական ոլորտները, ինչպես և ուղղված են ծառայողների անձնային ու մասնագիտական որակների կատարելագործմանը:
Կողմերը բարձր են գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը, որն արդեն քանի տարի ոստիկանության գլխավոր գործընկերներից է` փաստելով, որ համագործակցությունը տեսանելի արդյունքներ է տալիս և առաջիկայում շարունակվելու ու խորանալու է:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխգործակցության շրջանակի այլ հարցեր ևս, իսկ ավարտին հյուրերին ներկայացվել են Հայաստանի ոստիկանությունում կազմավորվող նոր ստորբաժանման ծառայողների համազգեստը:
2012 թ. փետրվարի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային և նրան ուղեկցող անձանց:
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ` Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն է հայտնել Եվրամիության հետ տարեցտարի խորացող համագործակցության վերաբերյալ և նշել, որ փոխգործակցությունը համահունչ է Հայաստանի ոստիկանությունում ընթացող ծավալուն բարեփոխումներին: Ոստիկանության պետը ներկայացրել է արդեն իսկ իրականացված փոփոխությունները` առանձնացնելով կենտրոնական ապարատի կադրերի օպտիմալացումը, աշխատանքի ակտիվացումը համայնքներում, տեսախցիկների և արագաչափ սարքերի միջոցով երթևեկության վերահսկումը, պարեկային ծառայության կազմավորումը, նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտման գործընթացը և այլ ուղղություններ:
Տրայան Հրիսթեան բարձր է գնահատել այն կամքն ու վճռականությունը, որ ՀՀ ոստիկանության ղեկավարությունը դրսևորում է արդիական իրավապահ համակարգ ձևավորելու գործում: Եվրամիության պատվիրակության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
2012 թ. ապրիլի 26-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին:
Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ առաջիկայում երկուստեք պետք է արվի առավելագույնը փոխգործակցությունն ավելի առարկայական դարձնելու, փորձի փոխանակման եւ փոխօգնության շրջանակներն ընդլայնելու, գործընկերությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար, ինչին, անշուշտ, մեծապես կնպաստեն Իրանի դիվանագիտական առաքելության եւ Հայաստանի ոստիկանության սերտ ու կառուցողական հարաբերությունները:
Սեյեդ Ալի Սաղայիանին հավաստիացրել, որ ավանդական գործակցությունը երկու հարեւան երկրների ոստիկանական համակարգերի միջեւ առաջիկայում ավելի կխորանա, ինչը բխում է երկու երկրների շահերից:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Իրանի իրավապահների շարունակվող գործընկերությունը ամուր հիմք կլինի հանցավոր մարտահրավերներին արդյունավետ հակազդելու գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
2012 թ. հունիսի 6-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոորդինացիոն Բյուրոյի պատվիրակությանը՝ տնօրեն, ոստիկանության գեներալ-գնդապետ Նիկոլայ Օվչիննիկովի գլխավորությամբ:
Նիկոլայ Օվչիննիկովը ոստիկանության պետին, որպես ԱՊՀ անդամ-պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նախագահողի` զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում Բյուրոյի կողմից կատարված աշխատանքների մասին:
Ներկայացվել են նաև 2012 թ. աշնանը կայանալիք ԱՊՀ անդամ-պետությունների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստի անցկացման հետ կապված նախապատրաստական աշխատանքները: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության և Բյուրոյի միջև համագործակցության ու զարգացման հետագա ուղիները:
2012 թ. հունիսի 22-ին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնապես բացել են ԱՄՆ կառավարության կողմից ՀՀ իրավապահ համակարգին նվիրաբերած նորակառույց հրաձգարանը:
Այս նվիրաբերությունը ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող օժանդակության ծրագրի շրջանակում է, որի նպատակը հանցավորության դեմ պայքարում եւ արդարադատության ոլորտում Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների հզորացմանն աջակցելն է:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ծանոթացել են տեխնիկապես հագեցած հրաձգարանի հնարավորություններին, որտեղ կարող են մարզվել նաեւ Հայաստանի իրավապահ համակարգի այլ գերատեսչությունների աշխատակիցներ:
2012 թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջջարին:
Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի ոստիկանական մարմինների համագործակցության մակարդակը, միևնույն ժամանակ նշելով, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել և ընդգրկուն դարձնել գործընկերությունը, ինչը բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից:
Մոսթաֆա Մոհամմադ Նաջջարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Իրանն ու Հայաստանը եղել և մնում են բարեկամական, եղբայրական երկրներ, ինչն արտահայտվում է նաև իրավապահ ոլորտում հաստատված փոխգործակցության փորձով. դրական արդյունքներ են արձանագրվել, մասնավորապես, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, փորձի և տեղեկատվության փոխանակման ու մի շարք այլ ուղղություններով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Հանդիպման ավարտին ստորագրվել է «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, որը նոր հնարավորություններ ու հեռանկարներ է բացում ավանդական դարձած հայ-իրանական ոստիկանական համագործակցության համար:
Փոխըմբռնման Հուշագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. հոկտեմբերի 30-ին:
2012 թ. սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության նոր կայքի շնորհանդեսը, որին մասնակցել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Անդրեյ Սորոկինը, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, միջազգային և հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ու մրցույթում հաղթած «Ստուդիո ուան» կազմակերպության ջանքերով անցած երեք ամսում ստեղծվել է նոր կայք, որն իսկապես նոր է թե՛ կառուցվածքով, թե՛ բովանդակությամբ: Կայքը կոչված է հավաստի ու լիարժեք տեղեկատվության աղբյուր դառնալու լրատվամիջոցների համար, ինչպես և աջակցելու քաղաքացիներին` իրավական խնդիրների լուծման հարցում` ունենալով նաև կանխարգելիչ գործառույթ:
2012 թ. նոյեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆեռնին:
Վլադիմիր Գասպարյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի ոստիկանության և ԱՄՆ դեսպանության համագործակցության առթիվ, որն արդեն էական արդյունքներ է տվել ոստիկանության կրթական հաստատությունների արդիականացման ու տեխնիկական հագեցման, համայնքային ոստիկանության կազմակերպման, կադրերի պատրաստման ու վերապատրաստման, մի շարք այլ ոլորտներում:
Ոստիկանության պետը, մասնավորապես անդրադարձել է հասարակական կարգի պահպանման նոր ստորաբաժանման արդյունավետ աշխատանքին, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության ոլորտի բարեփոխումներին:
ԱՄՆ դեսպանն անդրադարձել է առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում ոստիկանության ծառայության կազմակերպման խնդրին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
2012 թ. նոյեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Մոհամեդ Ալաաէլդին Սաադ Էլլեյսիին:
Հանդիպման ընթացքում Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ հայ-եգիպտական համագործակցությունը ոստիկանական ոլորտում երկու տասնամյակի պատմություն ունի և լուրջ արդյունքներ է արձանագրել հատկապես Հայաստանի ոստիկանական կադրերի վերապատրաստման ուղղությամբ:
1994-2010 թվականներին թմրամիջոցների անօրինական շրջանառության, կաշառակերության, փողերի լվացման դեմ պայքարի և այլ թեմաներով վերապատրաստման դասընթացների է մասնակցել շուրջ 700 հայ ոստիկան:
Շնորհակալություն հայտելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանը հավաստիացրել է, որ համագործակցությունը կշարունակվի ու կխորանա ի շահ երկու երկրների անվտանգության և հասարակական կարգուկանոնի:
Երկկողմ համագործակցություն
Ռուսաստանի Դաշնություն
ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է ՌԴ ներքին գործերի նախարարության հետ 1993թ. մայիսի 12-ին ստորագրված ,,Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության միջեւ համագործակցության մասին,, Համաձայնագրի շրջանակներում: Այնուհետեւ, համագործակցությունը ավելի կատարելագործելու եւ խորացնելու նպատակով 2008թ. հունիսի 20-ին Երեւանում ստորագրվել է «ՀՀ ոստիկանության եւ ՌԴ ՆԳՆ միջեւ համագործակցության մասին» նոր համաձայնագիր:
Համագործակցություն է իրականացվում նաեւ 2000թ. հուլիսի 12-ին Երեւանում ստորագրված «ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ ՌԴ Մոսկվա քաղաքի ներքին գործերի գլխավոր վարչության միջեւ փոխգործակցության մասին» Արձանագրության շրջանակներում:
Շարունակվում է համագործակցությունը ՀՀ ոստիկանության կադրերի պատրաստման գործում: ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցում են ՌԴ ՆԳՆ աշխատակիցների որակավորման բարձրացման համառուսաստանյան ինստիտուտում կազմակերպվող դաընթացներին, ՌԴ ՆԳՆ կրթական հաստատությունների հատուկ սեմինարներին եւ դասընթացներին: Կրթություն են ստանում են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի եւ Սանկտ-Պետերբուրգի համալսարաններում, ինչպես նաեւ ՌԴ ՆԳՆ Ակադեմիայում:
2012 թ.հուլիսի 23-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ՌԴ ՆԳ նախարարության և ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի տասներեքերորդ նիստը, որը նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցևը:
Նիստի օրակարգում երկու եղել է հարց.
1. 2010-2011 թթ. միջազգային կազմակերպված հանցավոր խմբերի և հանցավոր ընկերակցությունների պարագլուխների ու կազմակերպիչների, ինչպես և անդամների հանցավոր գործունեության կանխման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության փոխհամագործակցության արձանագրության կատարման ընթացքի մասին:
2. Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի 2013թ. աշխատանքի պլանի նախագծի մասին:
Օրակարգի առաջին հարցի քննարկման արդյունքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության համատեղ որոշում: Օրակարգի երկրորդ հարցի քննարկման ընթացքում հաստատվել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի 2013թ. նիստի օրակարգը և անցկացման ժամկետները: Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի հաջորդ նիստը տեղի կունենա 2013թ. հուլիսին, Ռուսաստանի Դաշնության տարածքում:
2012 թ. հուլիսի 24-28-ը ՌԴ Յարոսլավլ քաղաքում ՌԴ ՆԳՆ կողմից կազմակերպվել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների հասարակական կարգի պահպանության ոլորտում ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարության կլոր սեղան-խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ՀԿԱՎ պետի տեղակալը:
2012 թ. սեպտեմբերի 24-ից 28-ը ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայողները գործուղվել են ՌԴ, ք. Սանտկ-Պետերբուրգ Ռուսաստանի Դաշնության ոստիկանության ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության գլխավոր վարչության Սանտկ-Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ոստիկանության ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության վարչության ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների ավտոմատ ամրագրման կենտրոնի գործունեությունն ուսումնասիրելու նպատակով:
Գործուղման ընթացքում ուսումնասիրվել են Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, աշխատանքների կազմակերպման սկզբունքներն ու ձևերը, տեխնիկական միջոցները, կառուցվածքը, հաստիքները, այլ խնդիրներ, համեմատականներ անցկացվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության համապատասխան կենտրոնի գործունեության հետ: Արդյունքում, ներկայացվել են մի շարք առաջարկություններ կենտրոնի աշխատանքների բարելավման նպատակով:
2012 թ. սեպտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանը ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի հարամանատարության հրավերով մեկնել է ՌԴ Մոսկվա:
Հանդիպումներ են տեղի ունեցել ՌԴ ՆԳ նախարարի տեղակալ, ներքին զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Ն.Ե. Ռոգոժկինի հետ, ինչպես նաեւ Ձերժինսկու անվան ՌԴ ՆԳՆ ՆԶ օպերատիվ նշանակության առանձին դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Ի. Գ. Պոդդուբնիի հետ: Քննարկվել է ՀՀ ՈԶ եւ ՌԴ ՆԳՆ ՆԶ միջեւ առկա համագործակցությունը, ուսումնասիրվել է ՌԴ ՆԳՆ ՆԶ կողմից օգտագործվող սպառազինությունը եւ հատուկ միջոցները, պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել փոխայցելություններ փորձի փոխանակման եւ վերապատրաստման նպատակով, ինչպես նաեւ ՌԴ ՆԳՆ ՆԶ կողմից ՀՀ ոստիկանության զորքերին հնարավոր տեխնիկական եւ մեթոդական աջակցություն ցուցաբերելու համար:
2012 թ. hոկտեմբերի 28-ից 29-ը Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքում անց է կացվել իրավապահ մարմինների աշխատակիցների և լրագրողների «Վահան և գրիչ» միջազգային առաջին փառատոնը, որը կազմակերպել էր ՌԴ ներքին գործերի նախարարությունը:
Փառատոնին ներկայացված էր իրավապահ մարմինների, մասնավորապես՝ ոստիկանության գործունեության մասին պատմող 1044 նյութ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ներկայացրած աշխատանքը, որը պատմում էր Սոթքի ոսկու հանքերից կատարվող գողությունների ու դրանց դեմ պայքարի մասին, «Օրենքի տարածք» անվանակարգում արժանացել է գավաթի և դիպլոմի: Հաղթողներին մրցանակները հանձնել են ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը և Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլեևը:
ՌԴ ՆԳՆ եւ ՀՀ ոստիկանության Միավորված կոլեգիայի որոշման համաձայն 2012 թ. նոյեմբերի 14-15-ը ՌԴ Մոսկվա քաղաքում 2011թ. հունիսի 8-ին ՌԴ Աստրախան քաղաքում անց է կացվել օպերատիվ հետախուզական միջոցառումների, հանցավոր պարագլխուխների եւ խմբավորումների դեմ պայքարի աշխատանքային հանդիպում: Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները: Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ ոստիկանության եւ ՌԴ ՆԳՆ միջեւ օպերատիվ հետախուզական միջոցառումների, հանցավոր պարագլուխների եւ խմբավորումների դեմ պայքարի բնագավառում արդյունավետ համագործակցության վերաբերյալ արձանագրություն: Համաձայն ստորագրված արձանագրության որոշվել է շարունակել աշխատանքային հանդիպումները 2013 թ. ընթացքում ինչպես ՌԴ-ում, այնպես էլ ՀՀ-ում:
2012 թ. նոյեմբերի 11-ից 27-ը ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի ՆԳՆ ակադեմիայի կողմից կազմակերպվել է ԱՊՀ մասնակից պետությունների աշխատակիցների «Տնտեսական հանցագործությունների նախականխման, կանխման եւ հայտնաբերման խնդիրները» թեմայով որակավորման բարձրացման դասընթացներ:Դասընթացներին մասնակցել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ծառայողները:
2012 թ. նոյեմբերի 19-ից 23-ը ՌԴ Մոսկվա քաղաքում ՌԴ ՆԳՆ փորձաքրեագիտական կենտրոնում կազմակերպվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության ծառայողների վերապատրաստում: Վերապատրաստման ընթացքում ներկայացվել են դատաքիմիական փորձաքննության օբյեկտների հետազոտության նոր մեթոդներ, քննարկվել են մի շարք ոլորտին առնչվող թեմաներ:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ակտիվ համագործակցություն է ծավալվել ՀՀ ոստիկանության եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, արդարադատության դեպարտամենտի, ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի, ԱՄՆ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության, ԱՄՆ Ֆեյրֆաքս օկրուգի ոստիկանության հետ:
2012 թ. հունվարի 21-22-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից Ծաղկաձոր քաղաքում կազմակերպվել է «ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի տեսական եւ գործնական հարցերը» թեմայով հերթական կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը եւ եւս 6 ծառայողներ:
2012 թ. հունվարի 30-ին ՀՀ ոստիկանությունում կայացել է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանության իրավական հարցերով կցորդ, ՀԴԲ հատուկ գործակալ` Մարկ Նովակի հանդիպումը ՀՀ ոստիկանության ծառայողների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կողմից հետախուզվող` ԱՄՆ-ում գտնվող անձանց հնարավոր վտարման հետ կապված հարցերը:
2012 թ. փետրվարի 21-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը այցելել է ՀՀ ոստիկանության կրթահամալիր, որտեղ հանդիպել է կրթահամալիրի պետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին:
Հանդիպման ընթացքում Ջոն Հեֆերնը ԱՄՆ Կառավարության անունից կրթահամալիրին նվիրաբերել է մոտ 50.000 ԱՄՆ դոլար արժողությամբ համակարգչային սարքավորումներ:
Սարքավորումները նախատեսված են ոստիկանության կրթահամալիրում կրթական և ուսուցողական ռեսուրսների բարելավման համար:
ԱՄՆ Կանզաս Նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Լի Թաֆանելիի հրավերով, համայնքային ոստիկանության, հասարակական կարգի պահպանության եւ հետաքննությունների վարման ասպարեզում ամերիկյան իրավապահների փորձին ծանոթանալու նպատակով 2012 թ. մարտի 3-9-ը, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Կանզաս Նահանգի Կանզաս քաղաք: Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը այցելություններ է կատարել Կանզաս Սիթի և Օվերլենդ Պարկ քաղաքների ոստիկանական բաժիններ, Հաթչիսոն քաղաքում գտնվող Կանզասի իրավապահ մարմնի ուսուցման կենտրոն, ծանոթացել ամերիկյան ոստիկանական համակարգի կառուցվածքին, աշխատանքային պայմաններին և գործելակերպի մեթոդներին ու առանձնահատկություններին:
Պաշտոնական այցի շրջանակներում հայկական պատվիրակությանը մայրաքաղաք Տոպեկայում ընդունել են նաև Կանզասի Ազգային գվարդիայի միացյալ ուժերի շտաբի պետ գեներալ Լի Թաֆանելին և նահանգի գլխավոր դատախազ Դերեկ Շմիդտը:
2012 թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպվել եւ անց է կացվել դասախոսություն ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի մշտական իրավական խորհրդատու Սթիվեն Քեսլերի կողմից, որի ընթացքում ներկայացվել է Համայնքային ոստիկանության կազմակերպումը ԱՄՆ-ում» թեման:
2012 թ. հունիսի 4-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքում տեղի է ունեցել մրցանակների բաշխում, որին մասնակցում էր նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Կառավարության բարեփոխող» մրցանակը հանձնվել է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին:
ԱՄՆ դեսպանության եւ ՀՀ ոստիկանության միջեւ համագործակցության շրջանակներում 2012 թ. ապրիլի 14-21-ը ԱՄՆ Պետքարտուղարության եւ Արդարադատության դեպարտամենտի աջակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կազմակերպել է «Հասարակական կարգի պահպանությունը ԱՄՆ-ում» թեմայով ճանաչողական այց, որն անց է կացվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես եւ Գլենդել քաղաքներում: Այցին մասնակցել են ՀՀ ոստիկանության 6 ծառայողներ:
2012 թ. ապրիլի 12-ից հունիսի 10-ը Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպվել է «Իրավապահ կրթություն և ուսուցում միջազգային ծրագիրը», որը ապահովել է փորձի փոխանակման և ուսուցման հնարավորություններ Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունների միջև:
Ծրագիրը բաղկացած է երեք փուլերից.
Առաջին փուլում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները (Տ. Պետրոսյան, Ն. Մանանդյան) մասնակցել են Միացյալ Նահանգներում իրականացվող ուսումնահետազոտական ծրագրին: Մասնակիցները մոտ երկու ամիս ծանոթացել են ԱՄՆ ոստիկանությունում գործող համայնքային ոստիկանության և պրոակտիվ հետաքննության սկզբունքներին, առանձնահատկություններին և կազմել են ՀՀ ոստիկանության վերը նշված երկու ուղղությունների բարեփոխման ծրագրի նախագիծ` ձեռք բերած տեղեկատվության օգտագործման հիման վրա:
Երկրորդ փուլի ընթացքում ԱՄՆ Ֆեյրֆաքս օկրուգի ոստիկանության աշխատակից Թիմ Ֆիլդսը եւ Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի ծրագրային խորհրդատու Լարրի Սոնդերսը ժամանել են Հայաստանի Հանրապետություն և հանդիպումներ ունեցել ՀՀ ոստիկանության պաշտոնյաների հետ:
Երրորդ փուլի ընթացքում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո, ՀՀ ոստիկանության ղեկավարության հետ վերջնականորեն համաձայնեցված ծրագրի իրականացման ուղղությամբ աշխատանքներն են սկսվել: Ծրագրի իրականացմանն անմիջականորեն մասնակցող ԱՄՆ փորձագետները երկու շաբաթով ժամանել են Հայաստանի Հանրապետություն ծրագրին օժանդակելու նպատակով:
Համայնքամետ և տեղեկատվական հենքով ոստիկանության մոդելը ներկայումս գտնվում է մշակման փուլում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից:
2012 թ. ԱՄՆ կառավարության կողմից Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում Միջազգային իրավապահ ակադեմիայում կազմակերպվել է 3 դասընթաց Բնապահպանական հանցագործությունների հետաքննություն, Հանրային ոլորտում կոռուպցիայի դեպքերի հետաքննություն իրավապահպանության էթիկա եւ Անձի անվտանգություն եւ շենք-շինությունների պահպանություն թեմաներով, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության 17 ծառայողներ:
2012 թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության (INL) բաժնի Անդրազգային հանցավորության հարցերով ծրագրի ղեկավար պարոն Էդվարդ Օ’Բրայենին, որը կփոխարինի պարոն Դենիել Հասթինգսին, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է հուլիսին: ՀՀ ոստիկանությունը հանդիսանում է INL բաժնի բազմաթիվ ծրագրերի հիմնական գործընկերը: Հանիպման ընթացքում քննակվել են INL ծրագրի եւ ՀՀ ոստիկանության համագործակցության մի շարք ընթացիկ ծրագրերի եւ նախաձեռնությունների վերաբերյալ հարցերը:
2012 թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում կայացել է Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված ոստիկանության պետերի ամենամյա համաշխարհային համաժողովը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 3 ծառայող: Համաժողովի ընթացքում հայաստանյան պատվիրակության կողմից ներկայացվել է Միջազգային ոստիկանական կրթություն եւ ուսումնավարժանքներ (IPET) ծրագրի ընթացքը, հանդես են եկել դիտարկտիկ նյութերով եւ ելույթներով: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի ղեկավարության` մասնավորապես Նյու Յորքի կամ այլ ոստիկանության միջոցներից տրամադրել աջակցություն ՀՀ-ում IPET ծրագրի իրականացման համար: IPET ծրագրին աջակցելու պատրաստակամություն են հայտնել նաեւ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչները:
2012 թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունում ԱՄՆ պետաքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի եւ պետությունների մշտադիտարկման գրասենյակի ներկայացուցիչների եւ ՀՀ-ում մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի անդամների միջեւ կայացել է վիդեոկոնֆերանս: Վիդեոկոնֆեարնսին մասնակցել է ԿՀԴՊԳՎ 3-րդ վարչության 2-րդ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոբերտ Գրիգորյանը: Վիդեոկոնֆերանսի ընթացքում հանդիպման մասնակիցները քննարկել են 2013-2015թթ. Ազգային ծրագրի նախագծում ԱՄՆ պետքարտուղարության եւ ԵԽ թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագիտական խմբի /GRETA/ զեկույցի առաջարկներն ընդգրկելու, Մարդկանց շահագործման ենթարկված անձանց Ազգային Ուղորդման Կարգի /ԱՈՒԿ/ լրամշակման, ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարում միջգերատեսչական համագործակցության եւ այլ խնդիրների վերաբերյալ հարցեր:
Լեհաստանի Հանրապետություն
2004թ. սեպտեմբերի 6-ին Վարշավայում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին Համաձայնագիրը, որը վավերացվել է 2004թ. հոկտեմբերի 30-ին, ուժի մեջ է մտել 2005թ. ապրիլի 7-ին:
2012 թ. հունվարի 30-ից փետրվարի 4-ը Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում կայացել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ ֆինանսաների նախարարության կողմից Ահաբեկչության ֆինանսավորման խնդիրներին առնչվող ծրագրի շրջանակներում կազմակերպված վերապատրաստման դասընթաց,որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողը:
2012 թ. մայիսի 15-16-ը Լեհաստանի Կրակով քաղաքում կայացել է Եվրահանձնաժողովի TAIEX կողմից կազմակերպված իրավապահ մարմինների եւ լրատվամիջոցների համագործակցության բարելավման թեմայով աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավապահ մարմինների միջազգային համագործակցությունը արեւելյան համագործակցության շրջանակներում, ոստիկանության ծառայությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ հիմունքները եւ այլ խնդիրներ: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ոստիկանության 5 ծառայող:
Բարձր է գնահատվում նաեւ հայ-լեհական համագործակցությունը՝ էլեկտրոնային նույնականացման համակարգի եւ կենսաչափական կողմնորոշիչներով անձնագրերի ներդրման ոլորտում:
2012 թ. հունվարի 15-17-ը ՀՀ ոստիկանության ծառայողը Լեհաստանի Հանրապետության «PWPW» ընկերության հրավերով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն եւ մասնակցել Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգի ներդրման շրջանակներում նույնականացման քարտ տպագրող գերմանական սարքերի գործարանային պարամետրերի ընդունմանը:
ՀՀ ոստիկանությունը համագործակցում է նաեւ նույնականացման ժամանակակից փաստաթղթերի ներդրումն իրականացնող «Լեհաստանի արժեթղթերի արտադրության ֆաբրիկա» ընկերության հետ:
2012 թ. օգոստոսի 5-ից 11-ը Վարշավայում (Լեհաստան) Լեհաստանի Պետական կառավարման ակադեմիայում կայացել է Ռազմավարական տնտեսական կարիքները և անվտանգության ապահովումը թեմայով Արևելյան գործընկերության երկրների պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթաց: Դասընթացին մասնակցել են նաեւ Ադրբեջանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն, Մոլդովա, Վրաստան, Ուկրաինայի ներկայացուցիչները: Միջոցառման նպատակն է եղել ներկայացնել պետության տնտեսական և ռազմաքաղաքական ճգնաժամի վերացումն ու զարգացումը անցումային կառավարության միջոցով: Դասընթացը բաղկացած է եղել տեսական և գործնական մասերից: Դասընթացին մասնակցել է ՀՀ ոստիկանության Շտաբի ծառայողը:
2012 թ. հոկտեմբերի 8-ից 12-ը Վարշավայում (Լեհաստան) Լեհաստանի հանրային կառավարման ազգային դպրոցի եւ Շվեդիայի «Folke Bernadotte» ակադեմիայի կողմից Արեւելյան գործընկերության երկրների համար կազմակերպվել է ԵՄ ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության վերաբերյալ ռազմավարական դասընթացի առաջին փուլը: Դասընթացին մասնակցել են Արեւելյան գործընկերության երկրների պատվիրակությունները: Դասընթացի երկրորդ փուլը անցկացվել է 2012 թ. նոյեմբերի 4-ից 9-ը Բելգիայում /Բրյուսել/: Դասընթացներին մասնակցել է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ պետի տեղակալը:
Ֆրանսիայի Հանրապետություն
Հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության 2012 թ. գործողությունների ծրագրի շրջանակներում ֆրանսիայում եւ Երևանում կազմակերպվել են դասընթացներ:
Համագործակցության շրջանակներում ֆրանսիական կողմից ստացվել են բազմաթիվ հարցումներ Ֆրանսիայում գտնվող ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ:
Ֆրանսիական կողմի խնդրանքով յուրաքանչյուր եռամսյակ տրամադրվել են թմրանյութերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ:
2012 թ. հունվարի 24-ին, մայիսի 30-ին եւ նոյեմբերի 12-ից 15-ը ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել հանդիպում Ֆրանսիայի ՆԳՆ ներքին անվտանգության կցորդ Ստեֆան Ռոպեռսի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության հարցեր, ինչպես նաև 2012-2013թթ. գործողությունների ծրագրերը: Նոյեմբերին իրականացված այցի շրջանակներում պարոն Ռոպեռսը հանդիպում է ունեցել նաեւ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի հետ եւ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի հետ:
2012 թ. փետրվարի 5-10 Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից Ֆրանսիայի Հանրապետության Լոն քաղաքում կազմակերպվել է Պայքար միգրացիայի թաքնված ուղիների դեմ թեմատիկ դասընթացը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության Շտաբի ծառայողը:
2012 թ. մայիսի 21-ից հունիսի 1-ը Ֆրանսիայի Հանրապետության Սեն Մալո քաղաքում կայացել է Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի օպերատիվ միջոցները թեմատիկ դասընթացը: Դասընթացին մասնակցել են 14 երկրների 18 ներկայացուցիչներ: Դասընթացին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողը:
2012 թ. հոկտեմբերի 1-ից 5-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ֆրանսիացի փորձագետներ Ֆիլիպ Հյուբեռի և Հակիմ Համադուշի կողմից անց է կացվել Միջամտության մասնագիտական հատուկ գործողություններ թեմայով դասընթաց: Դասընթացին մասնակցել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումների, մարզային վարչությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի 22 ծառայողներ:
2012 թ. հոկտեմբերի 15-ից 20-ը, հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության շրջանակներում, ՀՀ ոստիկանության պատվիրակությունը մեկնել է Փարիզ` հասարակական կարգի ապահովման և ամբոխի կառավարման ոլորտում ճանաչողական այցին մասնակցելու նպատակով: Այցի ընթացքում պատվիրակությունը հյուրընկալվել է Շարժական Ժանդարմերիայի զրահավորման խմբավորման շտաբի պետ, փոխգնդապետ Անտուան Բռեառ դե Բուազանժեի կողմից: Հանդիպումներ է կայացել Փարիզի Ոստիկանության Պրեֆեկտուրայի հասարակական կարգի ապահովման և երթևեկության վարչության տնօրենի տեղակալի, շտաբի պետ Օլիվիե Պաքետի հետ: Այցելություն է եղել նաև հանրապետական վաշտերի անվտանգության զոնալ վարչություն: Պատվիրակությանն ընդունել է շտաբի պետ, ոստիկանության կոմիսար Յաննիկ Լը Գենը, որտեղ ներկայացվել են կարևոր իրադարձությունների ժամանակ ուժերի կազմակերպումը, ինչպես նաև զենքերն և զինանոցը:
2012 թ. նոյեմբերի 12-ից 23-ը Ֆրանսիայի Հանրապետության եւ ՀՀ ոստիկանության միջեւ համագործակցության շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության Ուասել քաղաքում Ուասելի ոստիկանության ազգային դպրոցում կազմակերպվել է «Հասարակական կարգի պահպանում և մարդու իրավունքներ» թեմայով դասընթաց, որտեղ իրականացվել է բազմաբնութ պրակտիկ և պրոֆիլակտիկ դասընթացներ: Դասընթացներին մասնակցել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 4-րդ «հատուկ» գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարը:
Միացյալ Թագավորություն
2012 թ. փետրվարի 7-10-ը Լոնդոնում կայացել է ճանապարհային ոստիկանության ամենամյա գագաթաժողովը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայողը: Գագաթաժողովի ընթացքում ներկայացվել են ճանապարհային երթեւեկության անվտանգության բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումները:
2012թ-ի մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունում կայացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության կողմից կազմակերպված հանդիպումը` բրիտանական SOCA-ի /Կազմակերպված ծանր հանցագործության դեմ պայքարի միություն/ ներկայացուցիչներ տիկին Մաքսին Քրուքի եւ պարոն Մայքլ Ֆիլիփսի եւ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետի, Անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետի, Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետի տեղակալի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են այլ պետությունների քաղաքացիների կողմից Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործելու փորձերին վերաբերող հարցերը և ներկայացվել է Թրաֆիքինգի դեմ տարվող պայքարի աշխատանքները, նշված հանցավորության բացահայտման առանձնահատկությունները` մասնավորապես Թուրքիայում հայ կանանց սեռական շահագործման դեպքերի բացահայտման բարդությունները:
Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` շարունակել հետագա համագործակցությունը և հնարավորության սահմաններում ընդլայնել փոխհամագործակցության շրջանակները:
Վրաստան
ՀՀ ոստիկանությունը համագործակցում է Վրաստանի ՆԳՆ հետ ՀՀ ոստիկանության եւ Վրաստանի ՆԳՆ միջեւ հանցավորության հետ կապված օպերատիվ-հետախուզական գործունեության եւ տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրի շրջանակներում:
2012 թ. փետրվարի 2-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը Թբիլիսի քաղաքում կազմակերպել է Մարդկանց շահագործման/թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի եւ Վրաստանի իրավապահ մարմինների միջեւ համագործակցության թեմայով երկկողմ քննարկումներ: Քննարկման ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի պատվիրակությունները ներկայացրել են թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Քննարկումներին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայող:
Չեխիայի Հանրապետություն
2012 թ. նոյեմբերի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանությունում կազմակերպվել է հանդիպում Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակության հետ (պատվիրակության ղեկավար Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության Անվտանգության քաղաքականության վարչության տնօրեն Մարտին Լինհարթ): Հանդիպումներ են կազմակերպվել ՀՀ ոստիկանության Շտաբում, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, հասարակական կարգի ապահովման վարչությունում, կրթահամալիրում: Հանդիպումների ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության վերաբերյալ» Համաձայնագրի նախագիծը:
Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 2012 թ. դեկտեմբերի 10-ից 14-ը Չեխիայի ՆԳՆ հրավերով կազմակերպվել է ճանաչողական այց Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագծի, ինչպես նաեւ երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության բարելավման ապագա ծրագրերի քննարկման նպատակով: Մասնակցել են ՀՀ ոստիկանության 8 ծառայողներ:
Արդյունքում, լրամշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության վերաբերյալ» Համաձայնագրի նախագիծը, որն այժմ գտնվում է շրջանառության մեջ:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
2012 թ. սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 12-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պեկին քաղաքում Չինաստանի հատուկ միլիցիայի ռազմական ակադեմիայի կողմից կազմակերպվել է «Պատանդներ վերցնելու դեմ պայքար» թեմայով որակավորման բարձրացման դասընթացներ: Դասընթացներին մասնակցել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ եւ ՔՀԳՎ ծառայողները:
2012 թ. հոկտեմբերին Պեկինում ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ՉԺՀ հասարակական անվտանգության նախարար Մեն Ջիանջուի միջեւ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստորագրել համագործակցության միջգերատեսչական համաձայնագիր ՀՀ ոստիկանության եւ ՉԺՀ համապատասխան գերատեսչության միջեւ: ՀՀ Նախագահի հանձնարարությամբ մշակվել են «ՀՀ ոստիկանության եւ ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության միջեւ համագործակցության մասին» Համաձայնագրի նախագծի հայերեն եւ անգլերեն տարբերակները, որոնք ուղարկվել են ՀՀ ԱԳՆ` հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
Միջազգային կազմակերպություններ
ԵՄ և ԵՄ Խորհրդատվական խումբ
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները մասնակցել են Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ մուտքի արտոնագրերի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի բանակցություններին:
2012 թ. մարտի 7-ին Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի եւ ՀՀ Ազգային անվտանգության աշխատակազմի կողմից համատեղ կազմակերպվել է անվտանգության հարցերով հանդիպում` «Թմրամիջոցների կիրառումը եւ անօրինական շրջանառությունը» թեմայի շուրջ: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ ծառայողը: Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՀՀ-ում թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վիճակը, աշխատանքների ընթացքում տեղ գտած դժվարությունների եւ դրանց վերացմանն ուղղված առաջարկները:
ՀՀ ոստիկանությունում հանդիպումներ են կայացել Թվինինգ ծրագրի խորհրդատուների եւ ԵՄ փորձագետների հետ` Թվինինգ ծրագրի իրականացման գործընթացն ավելի մանրամասն քննարկելու նպատակով:
2012 թ. ապրիլի 4-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ադմինիստրացիայի ղեկավար Ան-Մարի Վանդեսխուրին եւ Ծրագրերի ղեկավար Դավիթ Ավագյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության եւ ՀՀ ոստիկանության միջեւ փոխհամագործակցության խնդիրները, ինչպես նաեւ իրավիճակներում Թեժ գիծ կապի միջոցների կիրառման հարցերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրող այլ հարցեր եւս:
2012 թ. փետրվարի 27-29-ը ԵՄ եւ ԵԽ հետ համատեղ Cybercrime@IPA եւ Cybercrime@EAP ծրագրերի շրջանակներում Ուկրաինայի Կիեւ քաղաքում կազմակերպվել է «Հանցավոր փողերի շարժը ինտերնետում» թեմայով միջազգային տարածաշրջանային սեմինար: Սեմինարին մասնակցել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ծառայողները:
Եվրոմիությունը Արևելյան Գործընկերություն ծրագրի շրջանակներում Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ ս.թ. մարտի 1-ից ձեռնարկվել է «Ֆասիլիտի» ձեռնարկը, որի նպատակն է 6 գործընկեր երկրներում (Հայաստան, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան) աջակցել ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացներին: Մշակվել է «Կիբեռհանցագործությունների դեմ պայքար» տարածաշրջանային ծրագիր, որի պահանջներին համաձայն ամեն երկիր ստեղծել է շահագրգիռ գերատեսչություններից աշխատանքային խմբեր:
ՀՀ ԱԳՆ կողմից Եվրոպայի Խորհուրդ որպես «Կիբեռհանցագործությունների դեմ պայքար» ծրագրի ՀՀ աշխատանքային խմբի համակարգող է նշանակվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 1-ին վարչության 3-րդ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Հովսեփյանը:
Ծրագրի շրջանակներում ս.թ. ապրիլի 25-ին Երևանում տեղի է ունեցել երկկողմանի քննարկում ԵԽ ներկայացուցիչների և ՀՀ իրավապահ մարմինների հետ: Քննարկվել են «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի և ՀՀ օրենսդրության համապատասխանության խնդիրները:
Ծրագրի շրջանակներում ս.թ. հունիսի 4-ից 8-ը ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ԵԽ կողմից Երևանում կազմակերպված «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի կոմիտեի (T-CY-ի) նիստին և «Համագործակցություն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում» թեմայով «Օկտոպուս 2012» խորագրով միջազգային կոնֆերանսին:
2012 թ. հունիսի 18-19-ը Երեւանում կայացել է ՀՀ-ԵՄ հետընդունման համաձայնագրի բանակցությունների 3-րդ նիստը եւ նիստի նախապատրաստական հանդիպումը: Մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը:
2012 թ. հունիսի 28-29-ը Երեւանում կայացել է Արդարության, ազատության եւ անվտանգության հարցրեով ՀՀ-ԵՄ համագործակցության ենթահանձնաժողովի 3-րդ նիստը: ՀՀ ոստիկանության կողմից մասնակցել են օրակարգի հարցերին առնչվող ստորաբաժանումներից 3 ծառայող:
2012 թ. հունիսի 28-ին Երեւանում կայացել է ՀՀ-ԵՄ միջեւ մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրի բանակցությունների 3-րդ նիստը: Բանակցությունների նախապատրաստվելու համար ս.թ. հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է հայկական կողմից բանակցային թիմի աշխատանքային հանդիպումը: Բանակցություններին մասնակցել են ՀՀ ԱՎՎ ծառայողները:
2012 թ. հոկտեմբերի 8-ից 10-ը Մոլդովայի Քիշնեւ քաղաքում, Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի կողմից իրականացվող եւ ԵՄ ֆինանսավորմամբ, Արեւելյան գործընկերության Սահմանների համալիր կառավարման ուսումնական ծրագրի շրջանակներում կայացել է «Թրաֆիքինգ-մարդկանց առեւտուր» թեմայով տարածաշրջանային առաջին սեմինարը: Սեմինարին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ծառայողը:
2012 թ. սեպտեմբերի 24-ից 25-ը «ՀՀ-ում մտավոր սեփականության իրավունքների կիրարկման համակարգի հզորացում» ԵՄ կողմից ֆինանսավորված Թվինինգ ծրագրի շրջանակներում իրականացվել է ուսումնական այց Կոպենհագեն/Դանիա Մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի փորձի փոխանակման նպատակով: Մասնակցել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների եւ դրամանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները: Ուսումնական այցի արդյունքում ՀՀ ոստիկանության ծառայողները ծանոթացել են Դանիայի արտոնագրային և ապրանքային նշանների գործակալության և ոստիկանության մտավոր սեփականության ոլորտում առաջատար փորձին:
2012 թ. հոկտեմբերի 24-ին նույն ծրագրի 1.6 գործողության համաձայն ՄՍ իրավակիրարկման հաստատությունների միջեւ ՄՍ իրավակիրարկմանն առնչվող տեղեկատվության փոխանակման տեղեկատվական կենտրոնի ստեղծման նպատակով ձեւավորվել է մշտական աշխատանքային խումբ, որը ԵՄ փորձագետների հետ մեկտեղ կսահմանեն տեղեկատվական համակարգի առանձնահատկությունները եւ գործունեության շրջանակները եւ այնուհետ աջակցություն կցուցաբերեն ԵՄ փորձագետներին այդ համակարգի մշակման հարցում: Այդ նպատակով ՀՀ է ժամանել ԵՄ առաջատար փորձագետ Յոնաս Կոնգսլուդը: Աշխատանքային խումբը փորձագետի հետ կաշխատի մինչեւ 2013թ. վերջը: Աշխատանքային խմբում ՀՀ ոստիկանության կողմից ընդգրկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Արթուր Վարդերեսյանը եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Սամվել Հովսեփյանը:
2012 թ. նոյեմբերի 14-ից 16-ը «ՀՀ-ում մտավոր սեփականության իրավունքների կիրարկման համակարգի հզորացում» Թվինինգ ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 15 ծառայողների համար կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց, որի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ԵՄ փորձագետներ Դան Բուկուրը, Քեննի Ռայթը եւ BSA կազմակերպության փորձագետ Ն. Մկրտչյանը:
2012 թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետն ընդունել է Աջակցություն միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում Թվինինգ ծրագրի շրջանակներում Լեհաստանի Հանրապետության ՆԳՆ փորձագետներին: Ծրագիրն իրականացնում է Շվեդիայի միգրացիոն գործակալությունը Լեհաստանի Հանրապետության ՆԳՆ հետ համատեղ եւ ԵՄ ֆինանսավորմամբ: Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2012 թ. սեպտեմբերի 6-ին եւ իրականացվելու է 27 ամիսների ընթացքում: Փորձագետների առաքելության նպատակն է վերլուծել Հայաստանի ապաստանի եւ միգրացիայի ոլորտը կառավարող օրենսդրությունը, բացահայտել ոլորտները, անհրաժեշտության դեպքում Հայաստանի օրենսդրությունը համահունչ դարձնել ԵՄ օրենսդրությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կանոնավոր, անկանոն միգրացիայի` մասնավորապես կացության իրավունքի, ՀՀ քաղաքացիության, վիզայի տրամադրման եւ արտաքսման վերաբերյալ հարցերը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետը:
2012 թ. հունիսի 26-29-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում ԵՄ/ԵԽ Արեւելյան գործընկերության «Միջոց» /Facility/ ձեռնարկի «Համագործակցություն կիբերհանցագործության դեմ պայքարի ոլորտում» ծրագրի (CyberCrime@EAP) շրջանակներում կազմակերպվել է ղեկավար կոմիտեի նիստ, ինչպես նաեւ «Կիբերհանցագործության դեմ պայքարի ռազմավարական գերակայությունները» եւ «Դատական եւ իրավապահ մարմինների աշխատակիցների վերապատրաստման» թեմաներով տարածաշրջանային սեմինարներ:
2012 թվականի նոյեմբերի 26-ից 28-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում նույն ծրագրի (CyberCrime@EAP) շրջանակներում կազմակերպվել է Մասնավոր և հանրային հատվածի համագործակցությունը կիբեռհանցագործությունների դեմ պայքարում և համացանցում ֆինանսական հանցավոր հոսքերի դեմ պայքարը թեմայով տարածաշրջանային կոնֆերանսը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի /1-ին/բաժնի ծառայողը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կոնվենցիան վավերացրած երկրներում իրավապահ մարմինների և մասնավոր հատվածի միջև համագործակցությունը՝ կիբեռհանցագործությունների դեմ մղվող պայքարում, ինչպես նաև ոսումնասիրվեց նույն երկրների իրավապահ մարմինների կողմից տարվող պայքարը՝ համացանցում ֆինանսական հոսքերի ապօրինի շրջանառության դեմ:
Եվրոպայի Խորհուրդ
Շարունակվում է համագործակցություն Եվրոպայի Խորհրդի հետ:
2012 թ. մարտի 6-9-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կայացել է «Մարդու օրգանների, հյուսվածքների եւ բջիջների ապօրինի շրջանառության վերաբերյալ» կոնվենցիայի մշակման հարցերով փորձագիտական խմբի հերթական հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Մարդու օրգանների անօրինական շրջանառության /թրաֆիքինգի/ մասին» ԵԽ Կոնվենցիայի նախագիծը:
2012 թ. հունիսի 19-22-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կայացել է Եվրոպայի Խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) 56-րդ լիագումար նիստը: Նիստին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են եւ ընդունվել են Բելառուսի, Ավստրիայի, Հունաստանի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության զեկույցները, քննարկվել են նաեւ տեղեկատվություն տրամադրողների պաշտպանության մարտահրավերների եւ ԵՄ հետ համագործակցության հարցերը: Նիստի ընթացքում անց է կացվել ,,Գենդերային խնդիրը եւ կոռուպցիան,, թեմայով կլոր սեղան: Բոլոր հարցերով ընդունվել են համապատասխան որոշումներ:
2012 թ. հուլիսի 7-12-ը ԵԽ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության կողմից կազմակերպվել է Ընտանեկան բռնության եւ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման եւ պայքարի մասին ԵԽ կոնվենցիայի խթանմանն ուղղված սեմինար: Սեմինարին մասնակցել է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետի տեղակալը, ով հանդես է եկել զեկույցով:
2012 թ. հուլիսի 12-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը մասնակցել է Երեւանում կայացած Եվրոպայի Խորհուրդ/Հայաստան 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկն ազդարարող կոնֆերանսին: Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել է Գործողությունների ծրագրում ընդգրկված նախագծերը եւ դրանց ակնկալվող արդյունքները Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացի տեսակետից, ինչպես նաեւ ֆինանսական աջակցությունը ծրագրերի իրականացման համար:
2012 թվականի հոկտեմբերի 4-ից 5-ը Երևանում Եվրոպայի Խորհրդի քարտուղարության և ՀՀ ոստիկանության հետ համատեղ կազմակերպվել է սեմինար՝ ,,Մարդու իրավունքներ և ոստիկանություն,, թեմայով:
Սեմինարը վարել են Եվրոպայի Խորհրդի քարտուղարության ներկայացուցիչ պարոն Արտաշես Մելիքյանը, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի իրավաբան և փորձագետ Մարիանա Կիկուն և Հյուսիսային-Վեստվալենի ոստիկանության տնօրեն Ֆրիդրիխ Շվինդտը: Սեմինարի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝ ոստիկանական էթիկայի եվրոպական կոդեքս, մարդու իրավունքների և ոստիկանության բարեփոխումների միջազգային փորձ, հանրահավաքների իրավունք, համայնքային ոստիկանություն և վերջինիս ներդրման դրական փորձը: ՀՀ ոստիկանության ներկայացուցչի կողմից զուգահեռներ են բերվել Հայաստանում ոստիկանական էթիկայի կոդեքսի հետ: Վերոնշյալ սեմինարին ՀՀ ոստիկանությունից մասնակցել է 30 ծառայող:
2012 թ. նոյեմբերի 27-ից 30-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացել է ,,Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին,, կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն ստեղծված Խորհրդակցական կոմիտեի նիստը: Նիստին մասնակցել է Խորհրդակցական Կոմիտեում որպես ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ վարչության 1-ին բաժնի պետի տեղակալը: Նիստի ընթացքում քննարկվել են կոնվենցիայի դրույթները, ինչպես նաեւ այդ դրույթները ժամանակակից զարգացող տեխնոլոգիաների միջոցներով մշակվող տեղեկատվության եւ տեղեկատվության մշակման ընթացքում վերջինիս պաշտպանական պահանջներին համապատասխանեցնելու հարցերը: Կոնվենցիայի մեջ փոփոխություններ կատարելու պահանջը առաջացել է այն պատճառով, որ վերջինս ընդունվել է 1981թ. եւ մինչ այժմ շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել եւ այն արդիականացնելու անհրաժեշտություն է առաջացել: Նիստի վերջում ամփոփվել են փոփոխությունները` հետագայում ԵԽ նախարարների խորհրդում քննարկվելու նպատակով:
2012 թ. դեկտեմբերի 2-ից 8-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ է մեկնել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը: Եվրոպայի Խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի՝ GRECO-ի հերթական 58-րդ լիագումար նիստում ընդունվել է կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբում Հայաստանի Հանրապետության գնահատման 3-րդ փուլում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ զեկույցը: Նիստում ընդունված որոշման՝ վերջին 2 տարվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել են աննախադեպ բարձր` 85%-ի կատարողական արդյունքներ՝ հակակոռուպցիոն օրենսդրության ընդունման, ինչպես և ընտրական օրենսդրության բարեփոխման ուղղությամբ: Սա GRECO-ի Գնահատման 3-րդ փուլի համապատասխանության զեկույցների կատարողականների շարքում համարվում է մինչ օրս եղած լավագույն ցուցանիշը: Պատվիրակության կազմում եղել է նաև Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Գևորգյանը:
2012 թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը Ստրասբուրգում կայացել է Քրեական խնդիրներով եվրոպական կոմիտեի (CDPC) 62-րդ նիստը եւ դեկտեմբերի 3-ից 7-ը` Քրեական խնդիրներով եվրոպական կոմիտեի (CDPC) 63-րդ նիստը: Նիստերի աշխատանքներին մասնակցել է ՀՀ ոստիկանության Շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը:
Ստրասբուրգ քաղաքում 2012 թվականի դեկտեմբերի 5-ից 6-ը կայացել է է կիբեռհանցագործությունների մասին կոնվենցիայի (Բուդապեշտի կոնվենցիա) կոմիտեի 8-րդ նիստը, իսկ դեկտեմբերի 7-ին «Կլոր սեղան-քննարկում կիբեռհանցագործությունների մասին Բուդապեշտի կոնվոնցիայի 15 հոդվածը» խորագրով հանդիպումը, որին մասնակցել էՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի /1-ին/բաժնի ծառայողը:
2012 թ. դեկտեմբերի 7-ին կայացել է կլոր սեղան–քննարկում՝ «Կիբեռհանցագործությունների մասին Բուդապեշտի կոնվենցիայի 15 հոդվածը» վերնագրով: Հանդիպման ժամանակ ամփոփվել են Բուդապեշտի կոնվենցիայի 15-րդ հոդվածի /պայմանները և երաշխիքները/ վերաբերյալ նշված պետությունների կողմից ստացված հարցաշարերի պատասխանները, պարզաբանումներ մտցնելու նպատակով ներկայացուցիչներին տրվել լրացուցիչ հարցեր: Քննարկման առարկան հանդիսանում էր նշված կոնվենցիայի 15-րդ հոդվածով սահմանված մարդու իրավունքների և ազատությունների համապատասխան պաշտպանության պայմանների և երաշխիքների գնահատումը՝ նույն կոնվենցիայի 16-21-րդ հոդվածներով սահմանված քրեադատավարական գործողություններն իրականացնելիս:
Հայաստան-ՆԱՏՕ
Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով ՀՀ ոստիկանությունը յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն է ներկայացնում ՀՀ արտաքին գործերի նախարարություն եւ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդ:
2012 թ. հունվարի 27-ին ՀՀ ոստիկանությունում կայացել է հանդիպում Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության նորանշանակ սպա Ուիլյամ Լահյուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ով նախատեսված նպատակների իրագործման գործընթացի 2011թ.-ի արդյունքների և 2011-2013թթ. ծրագրով ձեռնարկվելիք գործնական քայլերը: Առաջարկվել է քայլեր ձեռնարկել` ոստիկանության համապատասխան աշխատակիցների համար կազմակերպել անգլերեն լեզվով դասընթացներ` անգլերեն լեզվի իմացության մակարդակը բարձրացնելու նպատակով: Պարոն Լահյուի կողմից առաջարկվել է նաեւ կազմակերպել գործնական սեմինարներ, նախապատրաստել դրույթներ, քննարկել դրանց նպատակահարմարությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել շարունակական` համագործակցությունը ավելի նպատակահարմար դարձնելու նպատակով:
2012 թ. փետրվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է հանդիպում ՆԱՏՕ-ի պատվիրակության անդամների հետ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2011թ. գնահատման նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության իրավասության ներքո հարցերը /պայքար կոռուպցիայի դեմ, ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության ներդրման, պայքար ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ/: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության ծառայողները:
Ինտերպոլ
2012 թ. մարտի 5-9-ը Իտալիայի Հանրապետության Հռոմ քաղաքում կայացել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Հանձնաժողովի կողմից պատժամիջոցների կիրառման վերաբերյալ Ինտերպոլի վերապատրաստման երրորդ դասընթացը, որին մասնակցել են Ինտերպոլի ԱԿԲ ծառայողները:
2012 թ. մարտի 13-15-ը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությունում /Լիոն,Ֆրանսիայի Հանրապետություն/ կայացել է Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 8-րդ հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը: Հանդիպմանը ներկա են գտնվել Ինտերպոլի 148 անդամ երկրների 270 ներկայացուցիչներ: Վեհաժողովի աշխատանքները նպատակաուղղված են եղել կազմակերպության հետագա զարգացմանը, հնարավորությունների ընդլայնմանն ու մատուցվող ծառայությունների բարելավմանը:
2012 թ. մայիսի 8-ից 10-ը Թել Ավիվում (Իսրայելի Պետություն) կայացել է Ինտերպոլի Եվրոպական տարածաշրջանային 41-րդ կոնֆերանսը, որին մասնակցել են Եվրոպական տարածաշրջանի 49 անդամ երկրների ոստիկանության և իրավապահ մարմինների ու 13 միջազգային կազմակերպությունների 129 պատվիրակներ: Որպես դիտորդ մասնակցել են Եվրամիության անդամ երկրների արտաքին սահմանների օպերատիվ համագործակցության ղեկավարման եվրոպական գործակալության, Եվրոպոլի, Մաքսատների միջազգային կազմակերպության, Ոստիկանության եվրոպական քոլեջի, Բալթյան տարածաշրջանում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատանքային խմբի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Արտաքին գործունեության համար եվրոպական ծառայության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները: ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը: 2012 թ. Եվրոպական տարածաշրջանային 42-րդ կոնֆերանսը կանցկացվի Հունգարիայում:
2012 թ. մայիսի 7-19-ը Թայլանդի Թագավորության Ֆուկետ քաղաքում կայացել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից կազմակերպված ասիական տարածաշրջանի համար ահաբեկչության դեմ պայքարի դասընթացը: Դասընթացին մասնակցել են 16 պատվիրակներ 6 երկրներից, որոնց թվում եղել են ԱԿԲ-ների եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ` մասնավորապես սահմանային, միգրացիոն ծառայություններից, ահաբեկչության դեմ պայքարի վարչության եւ ֆինանսական հետաքննությունների բաժնի համապատասխան աշխատակիցներ: ՀՀ ոստիկանությունից մասնակցել են ԱՎՎ, Ինտերպոլի ԱԿԲ, ԿՀԴՊԳՎ ահաբեկչության դեմ պայքարի բաժնի ծառայողները:
2012 թ. հունիսի 14-29-ը Թայլանդի Թագավորության մայրաքաղաք Բանգկոկում կայացել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից կազմակերպված Ինտերպոլի քարտերի վերաբերյալ վերապատրաստման լրացուցիչ դասընթացը: Դասընթացին մասնակցել են 24 պատվիրակներ 7 երկրներից, որոնց թվում եղել են ԱԿԲ-ների եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ` մասնավորապես սահմանային, միգրացիոն ծառայություններից, ահաբեկչության դեմ պայքարի վարչության համապատասխան աշխատակիցներ: ՀՀ ոստիկանությունից մասնակցել են ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի, ՔՀԳՎ ծառայողները:Դասընթացի ընթացքում ուսումնասիրվել են ահաբեկչական խմբավորումների, նրանց անդամակցողների եւ աջակցող անձանց Ինտերպոլի գլխավոր քարտուղարության համապատասխան համակարգում տվյալների հաշվառման եւ հաշվառումից հանելու կարգերը, Ինտերպոլի հատուկ քարտերի հրատարակման առանձնահատկությունները եւ առնչվող այլ հարցեր:
2012 թ. նոյեմբերի 5-ից 8-ը Իտալիայի Հռոմ քաղաքում կայացել է Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը: Նստաշրջանին մասնակցել են ՀՀ ոստիկանության Շտաբի պետը եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը: Մասնակցել են ավելի քան 1000 ներկայացուցիչներ 170 երկրներից: Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքները ղեկավարում էին Ինտերպոլի գործադիր կոմիտեի նախագահ Կու Բուն Հյուն, Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը: Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը բացվել է Ինտերպոլի կողմից կազմակերպված նախարարների հանդիպումով, որն անցել է «Ոստիկանությունն ընդդեմ ժամանակակից բռնության սպառնալիքների» թեմայով: ՀՀ ոստիկանության պատվիրակությանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը: Քննարկվել են ՀՀ ոստիկանության եւ Ինտերպոլի գլխավոր քարտուղարության համագործակցության, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի զարգացման, ԱԿԲ-ում իրականացված աշխատանքների արդյունքների վերաբերյալ հարցերը: ՀՀ պատվիրակությունը գործնական հարցերի շուրջ հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների, մի շարք երկրների ԱԿԲ-ների ղեկավարների հետ:
Նոյեմբերի 9-ին Գլխավոր Ասամբեայի 81-րդ նստաշրջանի մասնակիցների համար պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Վատիկանում, Հռոմի Պապ Բենեդիկտ XVI հետ:
2012 թ. նոյեմբերի 20-ից 22-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում` Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունում տեղի է ունեցել ցեղասպանության, պատերազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի մասնագետների միջազգային 5-րդ հանդիպումը: Հանդիպման աշխատանքներին է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողը: Հանդիպմանը մասնակցել են 44 անդամ եկրների եւ 21 միջազգային կազմակերպությունների 147 պատվիրակներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են.
-ցեղասպանության, պատերազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար մեղադրվող անձանց նկատմամբ քրեական գործերի եւ հետախուզական աշխատանքների ներկա վիճակը,
-Արուշայում/Տանզանիա/ տվյալ բնագավառի մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպում,
-միջազգային համագործակցության բարելավման ուղիները, տեղեկատվության փոխանակում ազգային իրավասու մարմինների միջեւ,
-Սիերա Լիոնեյի համար հատուկ դատարանի տվյալների պահոց, Սերբիայում պատերազմական հանցագործությունների հետաքննության ընթացքը,
-համագործակցությունը Նախկին Հարավսլավիայի համար միջազգային դատարանի հետ,
-ազգային ոստիկանության դերը, Խորվաթիայում իրականացված պատերազմական հանցագործությունների հետաքննությունների ընթացքում,
-ներկա ձեռքբերումները նացիստների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքներում,
-Արեւմտյան Աֆրկայի մերսենարիներ` միջազգային դատարանի կողմից հետախուզվողներ,
-Անպատժելիության բացառումը միջազգային եւ բազմակողմ համագործակցության արդյունքում,
-ԱՄՆ ԴՀԲ ծրագրերը ցեղասպանության եւ պատերազմական հանցագործությունների ոլորտում եւ մի շարք այլ հարցեր:
Քննարկվող հարցերի վերաբերյալ հանդիպման կազմակերպիչների եւ մասնակիցների կողմից ներկայացվել եւ ընդունվել են համապատասխան առաջարկություններ Ինտերպոլի անդամ երկրների կողմից ի գիտություն ընդունելու եւ առաջնորդվելու համար:
ՀՀ Ոստիկանությունը համագործակցում է բոլոր երկրների համապատասխան գերատեսչությունների հետ Ինտերպոլի ԱԿԲ-ների մակարդակով:
ԵԱՀԿ
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ,,Իրավաբանական հետազոտությունների ազգային կենտրոն,, ՀԿ հետ համատեղ 2012 թ. ընթացքում Հայաստանի բոլոր մարզերում անց է կացրել ոստիկանության ,,բաց դռների օր,, միջոցառումների շարք: Նշված միջոցառումը նախատեսված է դպրոցահասակ երեխաների համար եւ ուղղված է բարձրացնելու վերջիններիս իրազեկվածությանը ոստիկանության գործունեության շուրջ: Բաց դռներին մասնակցել են ընդհանուր թվով 270 դպրոցական: Գրասենյակի մեկ այլ նախաձեռնություններից էր ոստիկանության եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կլոր սեղանների կազմակերպումը` ուղղված այս կառույցների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը: Կլոր սեղաններ անցկացվեցին Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում եւ դրանց մասնակցել է ոստիկանության շուրջ 40 եւ ԶԼՄ-ների 30 ներկայացուցիչ:
2012 թ. ապրիլի 13-ին ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ու Եվրոպական միության աջակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան-հանդիպում՝ նվիրված Ազգային ժողովի ընտրությունների գործընթացում ոստիկանության խնդիրներին և շահագրգիռ կազմակերպությունների ու կառույցների հետ փոխհամագործակցության հարցերին: «Կլոր սեղանին» մասնակցել են ՀՀ պետական մարմինների, դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների, կուսակցությունների նախընտրական շտաբների ներկայացուցիչներ:
Կլոր սեղան-հանդիպումն ամփոփվել է զեկույցներում ու մասնակիցների հարցադրումներում բարձրացված խնդիրների ակտիվ ու կառուցողական քննարկումով:
2012 թ. մարտի 26-ին ՀՀ ոստիկանության Շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է ԵԱՀԿ ընտրական դիտորդական առաքելության անվտանգության հարցերով փորձագետ Լասլո Բելաջիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ ընտրական դիտորդական առաքելության եւ ՀՀ ոստիկանության միջեւ համագործակցության եւ անվտանգության հարցերը:
2012 թ. մայիսի 30-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությանը, որը գլխավորում էր ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուն: Հանդիպման ընթացքում քննարկվել են հունիսի 1-ից Երևանում ներդրվող համայնքային ոստիկանության նոր մոդելին վերաբերող հարցեր: Միջոցառման ընթացքում Երևան քաղաքի ոստիկանության ստորաբաժանումներին և ԶԼՄ ներկայացուցիչներին ներկայացվել է «Համայնքային ոստիկանության ոլորտում ներգրավված ոստիկանության աշխատակիցների համար ուղեցույցը (ուղեցույցի էլեկտրոնային տարբերակը կարելի է գտնել այստեղ http://www.osce.org/yerevan), որը մշակել է Միացյալ Թագավորությունից համայնքային ոստիկանության փորձագետ Դեյվիդ Այենսոնը` ԵԱՀԿ աջակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
2012 թ. մարտի 12-30-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվել է համայնքային ոստիկանության վերաբերյալ երեքշաբաթյա դասընթաց, որն անց է կացրել ոստիկանության հարցերով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնը: Դասընթացին մասնակցել են ՀՀ ոստիկանության 10 ծառայողներ, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի 5 ներկայացուցիչներ: Փորձագետ Դեյվիդ Այենսոնը մասնակիցներին ծանոթացրել է համայնքային ոստիկանության գաղափարախոսությանը, սկզբունքներին, եւ կառավարմանը, անդրադարձել է համայնքային բնակիչների հետ համագործակցության սերացման, խնդիրների եւ կոնֆլիկտների լուծման ժամանակ նրանց ներգրավման անհրաժեշտությանը եւ ոստիկանություն-հանրություն գործընկերային հարաբերությունների հաստատման ռազմավարությանը:
Դասընթացը հաջողությամբ ավարտած բոլոր 15 մասնակիցներին մարտի 30-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը շնորհել են համապատասխան վկայագրեր:
2012 թ. հունիսի 26-28 ՀՀ ոստիկանության Շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը Վիեննայում մասնակցել է կազմակերպված ԵԱՀԿ-ի անվտանգության գնահատման տարեկան համաժողովին: Համաժողովին հանդես է եկել ելույթով` ներկայացրել է ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը:
2012 թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր է այցելել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների պատվիրակությունը: Հյուրերը եղել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ կազմավորված ու հագեցված լսարաններում, շրջեցին կրթահամալիրի տարածքում, ուսումնական մասնաշենքերում, ծանոթացան կրթական հաստատության կառուցվածքին ու ծրագրերին: Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է եռաստիճան կրթահամակարգի ծրագրի իրականացման ընթացքն ու արդյունքները: Ոստիկանական կադրերի պատրաստումն իրականացվում է ուսումնական կենտրոն-քոլեջ-ակադեմիա փուլերով, իսկ ցանկացողները կարող են ուսումը շարունակել մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այցելության ավարտին հյուրերն իրենց գոհունակությունն են հայտնել և դրական գնահատել ոստիկանության կրթահամալիրում իրականացվող բարեփոխումների ընթացքը:
2012 թ.սեպտեմբերի 7–ից 9–ը ք. Ծաղկաձորում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից կազմակերպվել է Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով Խորհրդի աշխատանքային խմբի արտագնա նիստի հանդիպում, եռօրյա արտագնա նիստին մասնակցել են աշխատանքային խմբի անդամները: Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով Խորհրդին կից աշխատանքային խմբի եռօրյա հանդիպման օրակարգում ընդգրկված էր երկու հարց` մարդկանց շահագործման դեմ պայքարի գործողությունների 2010-2012 թվականների ազգային ծրագրի իրականացման մշտադիտարկում և գնահատում և 2013-2015 թվականների ազգային ծրագրի նախագծում:
2012 թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախաձեռնությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ հոկտեմբերի 20-ին Ծաղկաձորում մեկնարկել է «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով երկօրյա սեմինարը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ, փորձագետներ:
Սեմինարի ընթացքում քննարկվել են ոստիկանության գործունեության տարբեր ոլորտների վերաբերող հարցեր: Նշվել է, որ դրանցից յուրաքանչյուրի լուսաբանումն ունի իր առանձնահակությունները, բայց կա մի ընդհանրական սկզբունք. անկողմնակալ և ամբողջական տեղեկատվություն հնարավոր է ապահովել միայն ոստիկանության ու լրատվամիջոցների առողջ համագործակցության դեպքում:
Լրատվության միջոցների և ոստիկանության համագործակցության հիմնախնդիրներին, մասնավորապես, անդրադարձել է միջազգային փորձագետ Դուշկո Զավիչը, իսկ ոստիկանության ներկայացուցիչները սպառիչ պատասխաններ են տվել լրագրողներին հետաքրքրող հարցերին: Սեմինարի ավարտին մասնակիցները բարձր են գնահատել Հայաստանի ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությունը, նշելով, որ արվել է ևս մեկ կարևոր քայլ ոստիկանության հանդեպ հասարակության վստահության ամրապնդման ճանապարհին:
2012 թ. հոկտեմբերի 18-19-ը Ավստրիայի Վիեննա քաղաքում ԵԱՀԿ կողմից կազմակերպվել է «Երիտասարդության շրջանում թմրանյութերի անօրինական մատակարարման կանխարգելումը» թեմայով խորհրդաժողովը: Խորհրդաժողովի ընթացքում քննարկվել են երիտասարդների շրջանում թմրանյութերի անօրինական մատակարարման գորընթացում կանխարգելիչ մեխանիզմները, նոր մեթոդները: Մասնակցել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ եւ ՔՀԳՎ ծառայողները:
2012 թ. հոկտեմբերի 8-11-ը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հրավերով Հայաստանում համայնքային ոստիկանության զարգացմանն ուղղված համատեղ ձեռնարկումների շրջանակներում աշխատանքային այցով Երեւան է ժամանել Նիդերլանդների ոստիկանության ներկայացուցիչ Նիկո Վան Օյկը: Հոկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության հենակետում կայացել է Նիկո Վան Օյկի հանդիպումը ծրագրի համակարգող խմբի հետ: Այնուհետեւ այցելել է Արաբկիրի վարչական շրջանի թիվ 130 միջնակարգ դպրոց, որտեղ հանդիպել է դպրոցի աշակերտների եւ մանկավարժական կոլեկտիվի հետ,վերջիններիս հանձնել նվերներ: Հոկտեմբերի 9-ին Նիկո Վան Օյկը, ԵԱՀԿ երեւանյան գրսենյակի ռազմաքաղաքական հարցերով պատասխանատու Լիլան Շալարուն եւ բարձրաստիճան այլ հյուրեր հետեւել են համայնքային ոստիկանության ծառայողների եւ թիվ 130 դպրոցի աշակերտների միջեւ ֆուտբոլային առաջնությանը: Հոկտեմբերի 10-ին կայացել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողների, ,,Ապահով դպրոց,, աշխատանքային թիմի եւ Նիկո Վան Օյկի հանդիպումը համայնքային ոստիկանության հենակետում: Հանդիպման մասնակիցները այցելել են նաեւ Դավիթաշեն համայնքի թիվ 189 ավագ դպրոց, որտեղ հանդես են եկել ելույթներով: Հոկտեմբերի 11-ին անց է կացվել ֆուտբոլային մրցաշար նաեւ թիվ 189 դպրոցի աշակերտների եւ ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողների միջեւ:
Աշխատանքային այցի շրջանակներում պարոն Օյկը այցելել է նաեւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի եւ Քանաքեռ-Զեյթուն բաժինների համայնքային ոստիկանության հենակետեր: Հանդիպումների ընթացքում Նիկո Վան Օյկը հանդես է եկել ելույթներով, որոնցում ներկայացրել է հոլանդական փորձը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, հասրակության շրջանում ոստիկանության հեղինակության բարձրացման ուղղությամբ:
2012 թ. հոկտեմբերի 2-ից նոյեմբերի 23-ը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հրավերով Միացյալ Թագավորությունից Երեւան է ժամանել ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնը: Դեյվիդ Այենսոնը այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության բոլոր ութ տարածքային բաժիններ եւ նորաստեղծ համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ: Տարածքային բաժիններում հանդիպումը կայացել է երկուական օր: Առաջին օրը հանդիպել է ոստիկանության Երեւան քաղաքի տարածքային բաժինների ղեկավարությանը եւ դասընթացներ անցկացրել անձնակազմի հետ, իսկ հանդիպման երկրորդ օրը այցելել է տարաժքային բաժինների համայնքային ոստիկանության հենակետեր, դասընթացներ անցկացրել հենակետերում ծառայող համայնքային ոստիկանների համար եւ ուսումնասիրել հենակետերի աշխատանքը: Ոստիկանության տարածքային բաժինների ղեկավարության հետ քննարկել է համայնքային ոստիկանության աշխատանքների կազմակերպման եւ հետագայում նոր հենակետերի կառուցման գործընթացը, արվել են առաջարկություններ հենակետերում յուրաքանչյուր համայնքային ոստիկանի համար կոնկրետ աշխատաժամեր սահմանելու եւ հերթափոխերով ծառայությունը կազմակերպելու ուղղությամբ: Ս.թ. նոյեմբերի 20-ից 22-ը Դ. Այենսոնը հանդիպումներ է ունեցել Երեւան քաղաքի վարչության, ՀԿԱ վարչության եւ Շտաբի ղեկավարության հետ, որի ընթացքում ամփոփվել է տարածքային բաժինների համայնքային ոստիկանության աշխատանքները, արվել համապատասխան առաջարկություններ:
2012 թ. հոկտեմբերի 22-ից 23-ը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից Բելգիայի Բրուսել քաղաքում կազմակերպվել է միգրացիայի վերաբերյալ քաղաքականության շուրջ երկխոսության ձեւաչափով հանդիպումներ Եվրամիության պաշտոնատար անձանց եւ Եվրամիության անդամ պետությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ միջեւ կնքված համաձայնագրերի կիրառման ընթացքի վերլուծությունը, միգրացիոն ոլորտում համագործակցության խորացումը, նոր մոտեցումների եւ առաջարկությունների ներկայացումը: Մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետը, ով հանդես է եկել Անձը հաստատող նոր սերնդի փաստաթղթերի վերաբերյալ վերջին զարգացումները եւ անօրինական միգրացիայի կանխարգելման գործում էլեկտրոնային փաստաթղթերի նշանակությունը թեմայով զեկույցով: Եվրամիության ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ կառավարության ջանքերը էլեկտրոնային փաստաթղթերի համակարգի ներդրման ուղղությամբ` այն գնահատելով Եվրաիրնտեգրմանն ուղղված կարեւոր քաղաքական քայլ, հորդորել են միգրացիայի միջազգային գործակալությանը շարունակելու համագործակցությունը միգրացիայի ոլորտում գործառույթ իրականացնող ՀՀ պետական մարմինների` ՀՀ ոստիկանության հետ:
2012 թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից կազմակերպվել է ՀՀ ոստիկանության կրթական բարեփոխումներին նվիրված ճանաչողական այց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆրայբուրգ քաղաք: Ճանաչողական այցին մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի եւ Շտաբի ծառայողները: Պատվիրակության անդամները այցելել են Լառ քաղաքում գտնվող ոստիկանության ուսումնական կենտրոն, որտեղ ծանոթացել են կենտրոնի կառուցվածքին, ուսումնական գործընթացի կազմակերպման յուրահատկություններին, ընդունելության կարգին: Պատվիրակության անդամները հաջորդ օրն այցելել են Ֆրայբուրգ քաղաքում գտնվող ոստիկանության ակադեմիա, ծանոթացել ակադեմիայի գործառույթներին` ակադեմիայի տարածքում եւ այլ ծառայության վայրերում հեռահար եղանակով վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը: Ֆրայբուրգի հարավային ոստիկանակայանում պատվիրակության անդամները նաեւ ծանոթացել են ֆուտբոլային խաղերի ընթացքում ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումներին, մեկնել են Mage-Solar մարզադաշտ, շրջայց են կատարել մարզադաշտի տարածքում եւ ծանոթացել ֆուտբոլային խաղերից առաջ եւ ընթացքում ոստիկանության կողմից իրականացվող գործառույթներին, ծառայությունը իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներին:
2012 թ. նոյեմբերի 17-ից 22-ը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից իրականացվել է ճանաչողական այց Շվեյցարիայի Ժնեւ քաղաք Զինված ուժերում ժողովրդական վերահսկողության Ժնեւի կենտրոն: Ճանաչողական այցին մասնակցել են ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետը եւ Շտաբի ՄՀՎ ծառայողը: Ճանաչողական այցին է Հայաստանի պատվիրակությանը պաշտոնապես ներկայացվել է Զինված ուժերում ժողովրդական վերահսկողության կենտրոնի աշխատակազմը եւ աշխատանքը, մշակվել են անվտանգության կառավարման ժողովրդավարական սկզբունքները, կազմակերպվել է պատվիրակության այց Շվեյցարիայում գործող հաստատություններ, ներառյալ Անվտանգության քաղաքականության Ժնեւյան կենտրոն, ինչպես նաեւ նմանատիպ հանդիպումներ Բերնում:
2012 թ. նոյեմբերի 25-ից 30-ը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից կազմակերպվել է ՀՀ ոստիկանության պատվիրակության փորձի փոխանակման եւ ճանաչողական այց Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաք` համայնքային ոստիկանության մոդելի առանձնահատկություններն ուսումնասիրելու նպատակով:
2012 թ. սեպտեմբերի 24-28-ը եւ նոյեմբերի 19-30-ը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը համագործակցելով Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի, Նյու Յորքի պետական համալսարանի, Ալբանիայի համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջմենթի բիզնեսի դպրոցի հետ Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայում /Երեւան/ կազմակերպել է Տեղեկատվական անվտանգություն թեմայով դասընթացներ: Դասընթացին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ծառայողը: Դասընթացները բաղկացած են եղել մի քանի փուլերից. կիբերանվտանգություն, համակարգչային փորձաքննություններ, ինչպես նաեւ ԱՄՆ-ում դրանց իրականացման մեթոդներն ու եղանակները:
2012 թ.դեկտեմբերի 9-ից 15-ը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից կազմակերպվել է ճանաչողական այց Պորտուգալիա/Լիսաբոն/ ,,Աջակցություն ՀՀ կառավարությանը ՀՀ կիբերանվտանգության ամրապնդման և կիբերհանցավորությունների դեմ պայքարի ծրագրի,, շուրջ: Կլոր սեղաններ են կայացել Պորտուգալիայի Արդարադատության նախարարությունում, Գլխավոր դատախազությունում, քրեական ոստիկանությունում: Մասնակցել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ եւ Շտաբի ծառայողները:
ՄԱԿ
ՀՀ ոստիկանության ծառայողները ակտիվորեն մասնակցել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից ՀԿՍՀԿ ծրագրի շրջանակներում Հայաստանում եւ Հայաստանից դուրս կազմակերպված բոլոր միջոցառումներին:
2012 թ. մարտի 22-23-ը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը ԿԱԵ/ԱՊՀ երկրների ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի հետ համատեղ իրականացվող Կրիտիկական զանգվածների հիմնախնիրների արձագանքում.Եվրոպական հարեւանության երկրներում խոշտանգման եւ վատ վերաբերմունքի դեմ անչափահասների արդարադատության համակարգի բարեփոխումների ամբողջացում եռամյա ծրագրի շրջանակներում Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացած վերապատրաստողների համար վերապատրաստմանը մասնակցել է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը: Վերապատրաստումը անց է կացրել միջազգային փորձագետ Ինգրիդ Վան Ուվելզենիսը:
2012 թ. հունիսի 28-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ղեկավար Դեմթյու Դեսալեին: Քննարկվել են երկուստեք հետաքրքրող հարցեր:
2012 թ. հունիսի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է կլոր սեղան «ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Կոնտեյներների վերահսկողության ծրագրի ՀՀ միանալու նպատակահարմարության հարցը» թեմայով: Կլոր սեղանին մասնակցել են ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից` ՀՀ ոստիկանությունից, Ազգային Անվտանգության Ծառայությունից, Մաքսային ծառայությունից, ՀՀ Գլխավոր դատախազությունից, տարբեր հասարակական կազմակերպություններից: ՀՀ ոստիկանությունից մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողը: Կլոր սեղանի ընթացքում քննարկվել են բեռների փոխադրման կոնտեյներների ստուգող մասնագիտացված կառույց ստեղծելու ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) առաջարկությունը
2012 թ. հուլիսի 15-18-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում կայացել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի 105-րդ նստաշրջանը:ՀՀ ոստիկանության Շտաբի ծառայողը մասնակցել է նստաշրջանի ընթացքում քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ 3-րդ պարբերական զեկույցների պաշտպանությանը: ՀՀ պատվիրակությունը ղեկավարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա.Հովակիմյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ` ՀՀ արդարադատության, արտաքին գործերի նախարարություններից, ոստիկանությունից, գլխավոր դատախազությունից եւ դատական դեպարտամենտից: Ըստ հաստատված օրակարգի, ս.թ. հուլիսի 16-ին եւ 17-ին անց է կացվել զեկույցների պաշտպանությունը:
2012 թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կողմից TD/RER/F23 ծրագրի շրջանակներում Վրաստանի Թբիլիսի քաղաքում կազմակերպվել է փորձագետների հանդիպում` թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում իրավահամակարգերի համար գործառութային եւ այլ տեսակի տեղեկատվության հավաքագրման, վերլուծության եւ տեսակետների փոխանակման վերաբերյալ: Մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ բաժանմունքի պետը: Ծրագրին միացած երկրների մասնակիցները ներակայացրել են ծրագրի հնարավորությունները, տարածաշրջանում տիրող թմրանյութերի հետ կապված վիճակը եւ քննարկվել են միջազգային համագործակցության հետագա հնարավորությունները:
2012 թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ Երեւանում կազմակերպել է Մարդկանց շահագործման թրաֆիքինգի դեմ պայքարը ՀՀ-ում եւ միջազգային համագործակցությունը խորագրով կոնֆերանս` ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների հյուպատոսների համար: Կոնֆերանսի ընթացքում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ վարչության 2-րդ բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանը օտարերկրյա գարծընկերներին ներկայացրել է ՀՀ ոստիկանության կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպումը, միջազգային համագործակցությունը եւ առկա օրենսդրական դաշտին վերաբերող տեղեկատվությունը:
«Վորլդ Վիժն» Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպություն
2012 թ. հունվարի 19-20-ը «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից «Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Երեւանում անց է կացվել աշխատաժողով, որտեղ քննարկվել են ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության վիճակը, վեր հանել այդ ոլորտում առկա խնդիրները եւ առաջարկել դրանց լուծման ուղիները: Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ ոստիկանության 3 ծառայողներ:
2012 թ. ապրիլի 2-ին ՀՀ ոստիկանությունում կայացել է հանդիպում «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանի ազգային գրասենյակի աշխատակիցների հանդիպումը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի և ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի համապատասխան ծառայողների հետ: Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են Վորլդ Վիժն կազմակերպության հիմնական նպատակները, առաջարկությունները և համագործակցության հնարավոր զարգացումները: Մասնավորապես կարևորվել են անչափահաս երեխաներին համացանցից սպառնացող վտանգի կանխարգելման, դրա դեմ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման և այս համատեքստում Հայ օգնության ֆոնդի “Երեխաների աջակցության կենտրոնի” հետ համագործակցության անհրաժեշտության և այլ խնդիրների լուծման հնարավոր տարբերակները:
ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, «Մայքրոսոֆթ» Հայաստան ընկերության, ՀՕՖ-ի “Երեխաների աջակցության կենտրոնի” աջակցությամբ ստեղծվել և այժմ գործում է www.safeinternet.am կայքը, ինչպես նաև Թեժ գծի ծառայությունը, որը նախատեսված է ստացված տեղեկատվությանը արագ արձագանքելու և անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար: Այս նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ ոստիկանության անմիջական մասնակցությունը` վերոնշյալ տեղեկատվության մշակման, դրանում հանցակազմի և հետագա գործողությունների որոշման համար: Պայմանավորվածություն է ձեռքբերվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի համապատասխան ծառայողին տրամադրել Թեժ գծի միջոցով ստացված տեղեկատվության պարունակության, տվյալների բազայի մուտքի իրավունք, նախօրոք տրամադրված պաշտպանված գաղտնաբառով և համակարգ մուտքի իրավունքով:
2012 թ. հուլիսի 24-27-ը «Վորլդ Վիժն» կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում կազմակերպվել են աշխատանքային հանդիպումներ ոստիկանության Սյունիքի ՄՎ ենթակա ստրաբաժանումների անչափահասների գործերով ծառայողների եւ Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Ագարակ քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուների կողմից անչափահասների շրջանում իրականացվող աշխատանքները բարելավելու եւ հիշյալ կառույցների աշխատակիցների միջեւ փոխհամագործակցության աշխատանքներն էլ ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով: Ներկայացվել են անչափահասների կողմից իրականացված հանցագործությունների մասին իրավիճակը, դպրոցներում երեխաների դաստիարակության գործընթացը եւ այլ առնչվող հարցեր:
2012 թ. մայիսի 31-ին կազմակերպվել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության կողմից կազմակերպված «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի մեկ ամյակին նվիրված կլոր սեղան քննարկումը, որը միտված էր երեխաների առցանց անվտանգության ապահովմանը և երեխաների շրջանում համացանցից օգտվելու անվտանգության կանոնների, առցանց ահաբեկության կամ բռնության նշանների դեպքում ահազանգման մեխանիզմների և մեդիա կրթության առաջնային հմտությունների ուսուցմանը: ՀՀ ոստիկանության կողմից հանդիպմանը մասնակցում էր ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողը:
2012 թ. հոկտեմբերի 30-ից 31-ը Երեւանում «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է ,,Անվտանգ համացանց,, թեմայով երկօրյա դասընթաց` ծրագրում ընդգրկված հանրակրթական դպրոցների աշակերտների համար: Կազմակերպության հրավերով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալը, հանդես է եկել ,,Կիբերհանցագործությունների դեմ պայքարի առանձնահատկությունները, մոտեցումները եւ ահազանգերին արձագանքումը,, թեմայով դասախոսությամբ, որից հետո պատասխանել է մասնակիցների հարցերին:
2012 թ. նոյեմբերի 20-ին «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի շրջանակներում «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի մասնաճյուղում կազմակերպվել է հանդիպում երեխաների հետ, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալը: Ծրագրի նպատակն է ստեղծել համակարգչային խաղ, որի նպատակն է բարձրացնել ոստիկանության ծառայողի հեղինակությունը, ինչպես նաեւ անչափահասին հասանելի եղանակներով տեսանյութով նկարագրել այն վտանգները եւ սպառնալիքները, որոնք կարող են վրա հասնել ինտերնետ համացանցից օգտվելու կանոնները կամ անվտանգության նորմերը խախտելու դեպքում: Քննարկվել են խաղի ծրագրավորման լեզուն, սցենարը, մոդելը, ինչպես նաեւ ինտերակտիվության սկզբունքները եւ այն անչափահասին հասանելի դարձնելու եղանակները:
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալություն
2012 թ. հոկտեմբերի 15-25-ը ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության փորձագետների կողմից անց է կացվել ՀՀ տարածքում միջուկային նյութերի կամ ռադիոակտիվ վարակվածության հայտնաբերման եւ հայկական ատոմային էլեկտրակայանի վթարային հակազդման միջոցառումների ուսումնասիրում, որի աշխատանքներին մասնակցել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության զորահավաքային աշխատանքների եւ քաղաքացիական պաշտպանության բաժնի պետի տեղակալը:
ՀՀ տարածքում միջուկային նյութերի կամ ռադիոակտիվ վարակվածության հայտնաբերման եւ հայկական ատոմային էլեկտրակայանի վթարային հակազդման միջոցառումների ուսումնասիրման օրակարգային պլանի համաձայն ոստիկանության ծառայողը ներկայացրել է զեկույց ՀԱԷԿ-ի միջուկային եւ/կամ ճառագայթային վթարի դեպքում ՀՀ ոստիկանության խնդիրները թեմայով:
2012 թ. հոկտեմբերի 16-ին ԱԷՄԳ թիմի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ս. Աֆյանին, որի հետ քննարկել են ՀՀ տարածքում միջուկային նյութերի կամ ռադիոակտիվ վարակվածության հայտնաբերման եւ հայկական ատոմային էլեկտրակայանի վթարային հակազդման միջոցառումների իրականացմանն ուղղված ՀՀ ոստիկանության ծառայողների մասնագիտական պատրաստվածության եւ նյութատեխնիկական ապահովվածության հետ կապված տարբեր հարցեր:
2012 թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԻՆ վարչական շենքում ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության փարձագետների կողմից տեղի է ունեցել ՀՀ տարածքում միջուկային նյութերի կամ ռադիոակտիվ վարակվածության հայտնաբերման եւ հայկական ատոմային էլեկտրակայանի վթարային հակազդման միջոցառումների ուսումնասիրման արդյունքների ամփոփում:
Բազմակողմ համագործակցություն
ՀԱՊԿ
2012 թ. մարտի 15-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների Կոորդինացիոն խորհրդին առընթեր անօրինական միգրացիայի, ներառյալ մարդկանց առեւտրի դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի (Նելեգալ օպերացիայի անցկացման միջազգային շտաբի) նիստը, որին մասնակցել է ԿՀԴՊԳՎ ծառայողը: Նիստի ընթացքում քննարկվել են` երրորդ երկրների քաղաքացիների կողմից անօրինական միգրացիայի եւ մարդկանց առեւտրի հակազդմանն ուղղված Նելեգալ-2012 օպերատիվ կանխարգելիչ միջոցառման աշխատանքների կազմակերպումը, միջոցառման ընթացքում կոնկրետ ստուգողական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ընթացքում փոխգործակցությունը, կապի ուղիների եւ տեղեկատվության փոխանակման կարգի, ինչպես նաեւ փոխգործակցող կողմերի հնարավոր հարցումների պատասխանների նախապատրաստումը եւ ուղարկումը, միջոցառման փուլերի արդյունքներով տեղեկատվության հավաքումը, համակարգումը եւ ներկայացումը ՀԱՊԿ քարտուղարություն: Քննարկումների արդյունքում կազմվել է Արձանագրություն եւ Նելեգալ-2012 օպերատիվ կանխարգելիչ միջոցառման նախապարտրաստման եւ անցկացման մտահղացումը եւ ալգորիթմը:
2012 թ. մարտի 21-22-ը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ՌԴ Մոսկվա քաղաքում մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների խորհրդի օպերատիվ-հետախուզական եւ տեղեկատվական ռեսուրսների ոլորտներում համագործակցության աշխատանքային խմբերի համատեղ նիստին:
2012 թ. մարտի 27-30-ը ՀՀ ոստիկանության Կադրերի վարչության ծառայողը ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության աշխատանքային խմբի համատեղ նիստին:
2012 թ. մարտի 28-29-ը ՌԴ Մոսկվա քաղաքում ՀԱՊԿ միավորված շտաբի կողմից անց է կացվել Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորման նպատակով հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կիրառման վերաբերյալ ՀԱՊԿ ՊՆԽ եւ ԱԽՔԿ առաջարկությունների մշակում թեմայով համատեղ վարժանքը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ծառայողը:
2012 թ. ապրիլի 10-11-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստ, որին մասնացկել է ԿՀԴՊԳՎ պետը եւ 1 ծառայող:
2012 թ. մայիսի 15-ից 17-ը ՀՀ ոստիկանության Շտաբի ծառայողը մասնակցել է ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացած «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» (այսուհետ` ՀԱՊԿ) շրջանակներում նախատեսված փորձագետների հանդիպմանը:
Համաձայն հաստատված օրակարգի, քննարկվել է «ՀԱՊԿ անդամ պետությունների օպերատիվ արձագանքման ուժերի կարգավիճակի ապահովման վերաբերյալ նախապատրաստված առաջարկությունների» փաթեթը: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ներկայացրել է իր դիրքորոշումը, մասնակցել հարցերի մանրակրկիտ քննարկմանը: Բացասական որոշում է ընդունվել միայն օրակարգի 5-րդ զեկույցով ներկայացված` Արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման եւ հատուկ տերմինալոգիայի նախագծի վերաբերյալ: Փաստաթուղթը կազմված էր բազմաթիվ թերություններով. մասնակիցների պահանջով հարցը հանվել է քննարկումից և ուղարկվել լրամշակման:
2012 թ. մայիսի 21-31-ը եւ հունիսի 13-23-ը ՌԴ Մոսկվա քաղաքում ՌԴ ՆԳՆ աշխատակիցների որակավորման բարձրացման համառուսաստանյան ինստիտուտում կազմակերպվել են ՀԱՊԿ խաղաղապահ միասնական ուժերի ղեկավար կազմի գործունեության կատարելագործում եւ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման միասնական ուժերում ընդգրկված հատուկ նշանակության ստորաբաժանումների ղեկավար կազմի գործունեության կատարելագործում թեմաներով դասընթացները: Դասընթացներին մասնակցել են ՀՀ ոստիկանության ծառայողները:
2012 թ. մայիսի 27- ից հունիսի 2-ը ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների Կոորդինացիոն Խորհրդի կողմից Սանկտ Պետերբուրգ քաղաքում ՌԴ թմրամիջոցների վերահսկման դաշնային ծառայության որակավորման բարձրացման հյուսիս-արեւմտյան ինստիտուտում կազմակերպվել է Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքար թեմայով որակավորման բարձրացման դասընթացներ, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները:
2012 թ. հունիսի 13-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է ՀԱՊԿ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ծառայողները:
2012 թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի են ունեցել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունները:
Արագ արձագանքման ստորաբաժանումների մի շարք մարտիկների, այդ թվում և ՀՀ ոստիկանության ծառայողների, պարգևներ է հանձնել նաև ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
2012 թ. հոկտեմբերի 24-ից 25-ը Ղրղզստանի Բիշքեկ քաղաքում անցկացվել է ՀԱՊԿ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ղեկավար իրավասու մարմինների Համակարգող խորհրդի 12-րդ նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մինասյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2012 թվականին ծավալած գործունեությունը, 2013 թվականի աշխատանքների հեռանկարները, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքային խմբերի ամփոփումները, «Կանալ-Արևելք տեղական օպերատիվ միջոցառման արդյունքները, «ԳՌՕՄ-2012 օպերատիվ-տակտիկական ուսուցման արդյունքները, «Կանալ օպերատիվ միջոցառման շրջանակներում հատուկ տեղական միջոցառումների անցկացումը, ինչպես և «Կանալ միջոցառման շրջանակներում Աֆղանստանի իրավասու մարմինների հետ միջոցառումների անցկացումը:
Նիստի մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել`
-շարունակել զարգացնել ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների օպերատիվ ստորաբաժանումների միջև գործնական համագործակցությունը, ուղղված աֆղանական թմրամիջոցների արտադրման հակազդմանը, թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի հայտնաբերմանը,
-շարունակել անցկացնել «Կանալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների անցկացումը,
-մշակել 2013-2017 թթ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ անդամ-պետությունների հակաթմրամիջոցային ռազմավարության նախագիծ:
Նիստի ժամանակ հավանության է արժանացել ՀԱՊԿ անդամ-պետությունների Քարտուղարության կողմից ներկայացված առաջարկությունը` ԱՊՀ մասնակից-պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ տեսակների հանցագործությունների դեմ պայքարի կոորդինացիոն Բյուրոյի և ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների խորհրդի միջև փոխգործակցության Հուշագրի ստորագրումը, ընդունվել են համապատասխան որոշումներ:
Համաձայն ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության խորհրդի 2008թ. սեպտեմբերյան որոշման եւ ի կատարումն ՀԱՊԿ անդամ պետությունների Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 2012-2013թթ. հիմնական միջոցառումների պլանի 5-րդ կետի պահանջների, 2012 թ. դեկտեմբերի 17-ից 20-ը ՌԴ Կալինիգրադ քաղաքում անց է կացվել ,,Կանալ-Տրանսպորտ,, համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետը:
ԱՊՀ
2012 թ. ապրիլի 25-27 ՌԴ ՆԳՆ կողմից ՌԴ Մոսկվա քաղաքում կազմակերպվել է ԱՊՀ մասնակից պետությունների իրավապահ մարմինների կենտրոնական ինֆորմացիոն ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետը եւ տեղակալը:
2012 թ. մայիսի 16-17-ը Մինսկում ԱՊՀ Գործադիր կոմիտեում կայացել է Անօրինական միգրացիայի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագրի մասնակից պետությունների համատեղ ահձնանժողովի հերթական 15-րդ նիստը: Նիստին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողը: Նիստի ընթացքում քննարկվել են հետեւյալ հարցերը.
1.Անօրինական միգրացիայի հակազդման հարցում ԱՊՀ մասնակից պետությունների գործնական փորձը, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ,
2.Անօրինական միգրացիայի ոլորտում ռիսկերի գնահատման մեթոդիկան,
3.ԱՊՀ մասնակից-պետությունների իրավասու մարմինների կողմից անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների անցկացման փորձը,
4.Ռեադմիսիայի մասին համաձայնագրերի նախապատրաստման եւ կնքման աշխատանքների ընթացքը, ինչպես նաեւ կնքված համաձայնագրերի իրականացման փորձը:
Քննարկումների արդյունքում կազմվել է Արձանագրություն:
2012 թ. հունիսի 6-8-ը Տաջիկստանի Դուշանբե քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների կադրային ապարատների ղեկավարների խորհրդակցությունը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կադրերի վարչության ծառայողները:
2012 թ. դեկտեմբերի 5-ից 6-ը ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ /Ոստիկանության/ կադրային ապարատների ղեկավարների 16-րդ խորհրդակցությունը եւ Ռուսաստանի Դաշնության եւ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ /Ոստիկանության/ կրթական եւ գիտական հաստատությունների ղեկավարների 1-ին խորհրդակցությունը: Քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ /Ոստիկանության/ կադրերի հետ տարվող աշխատանքների արդի խնդիրները եւ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ /Ոստիկանության/ առաջատար գիտական եւ ուսումնական հաստատությունների կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության մեթոդներն ու ձեւերը:Մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի եւ կադրերի վարչության ծառայողները: Խորհրդակցության արդյունքում ընդունվել եւ ստորագրվել է որոշում` ՆԳՆ /Ոստիկանության/ եւ դրա ստորաբաժանումների համար կադրերի պատրաստման ոլորտում, որակի բարձրացման նպատակով շարունակել առաջավոր փորձի փոխանակումը եւ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ /Ոստիկանության/ գիտական եւ ուսումնական հաստատություններին` վերամշակել միասնական գիտական հետազոտությունների կազմակերպման հարցը, պատրաստել իրավապահ գործունեության արդի հարցերի վերաբերյալ ուսումն-մեթոդական նյութեր:
ՍԾՏՀ
2012 թ. մարտի 1-2-ը և 2012 թ. հոկտեմբերի 16-ին Ստամբուլում կայացել է ՍԾՏՀ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերով կապի սպաների հանդիպմները, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության Շտաբի ՄՀՎ ծառայողը: ՀՀ ներկայացուցչի կողմից առաջարկվել է քննարկել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բնագավառում ԵՄ կողմից նախաձեռնվող համապատասխան ծրագրերում ՍԾՏՀ ներգրավման հնարավորությունը: ՍԾՏՀ ոլորտում Գործողությունների Ծրագրի նախագիծ մշակելու նպատակով անդամ երկրներին կոչ է արվել ներկայացնել խմբի համակարգող երկրի կողմից առաջարկված համապատասխան հարցաշարի պատասխանները տեղեկատվական համացանց ստեղծելու համար: Խմբի կապի սպաների ցանցի գործունեության ակտիվացման նպատակով, առաջարկվել է ընթացիկ տարվա երկրորդ կեսին խմբի առանձին նիստ հրավիրելու վերաբերյալ: Նիստի մասնակիցներն անդրադարձել են նաև կազմակերպչական հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հնարավորինս սեղմ ժամկետներում անդամ-երկրները պաշտոնապես կներկայացնեն ցանցի սպաների կոնտակտային ցանկում փոփոխություններ կատարելու մասին տեղեկատվությունը:
2012 թ. նոյեմբերի 21-ից 22-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացել է ՍԾՏՀ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետը: ՍԾՏՀ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի նիստի ընթացքում քննարկվել և լրամշակվել է համատեղ հռչակագիրը` անդրազգային հանցավորության դեմ պայքարի, հատկապես` անօրինական միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի, զենքի անօրինական շրջանառության, ահաբեկչության, տնտեսական և ֆինանսական հանցագործությունների ոլորտներում համագործակցության ուժեղացման վերաբերյալ:
Աշխատանքային խմբի հանդիպումից հետո` ս.թ. նոյեմբերի 22-ից 23-ը կայացել է ՍԾՏՀ կազմակերպության անդամ-երկրների ներքին գործերի նախարարների 9-րդ հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ պետ, ոստիկանության գնդապետ Ռաֆայել Զաքարյանը: Նախարարների հանդիպման արդյունքում մշակվել եւ ընդունվել է «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ներքին գործերի նախարարների համատեղ հռչակագիրը` անդրազգային հանցավորության դեմ պայքարի, հատկապես` անօրինական միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի, զենքի անօրինական շրջանառության, ահաբեկչության, տնտեսական և ֆինանսական հանցագործությունների ոլորտներում համագործակցության ուժեղացման վերաբերյալ»: ՀՀ պատվիրակության ղեկավար Ռ. Զաքարյանը Վրաստանի պատվիրակության նախաձեռնությամբ երկկողմ հանդիպում է ունեցել Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Լևան Իզորիայի հետ, որի ընթացքում կողմերի միջև քննարկվել են ոլորտում առկա խնդիրների, ինստիտուցիոնալ և կառավարման բարելավման և իրավական դաշտի համապատասխանեցման անհրաժեշտության վերաբերյալ հարցերը:
CEPOL /Եվրոպական ոստիկանական քոլեջ/
2012 թ.-ի ապրիլի 2-ից 3-ը Անգլիայի Բրամսհիլ քաղաքում տեղի է ունեցել ՀՀ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ, պարոն Հովհաննես Վարյանի և CEPOL Եվրոպական Ոստիկանության քոլեջի ղեկավարության հանդիպումը, որին մասնակցել է նաև ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողը:
Բրամսհիլում կայացած հանդիպման արդյունքում CEPOL-ը ս.թ. նոյեմբերի 12-17-ը Հաագայում/Նիդերլանդներ/ 2012 թ. Եվրոպական ոստիկանական փոխանակման ծրագրի շրջանակներում կազմակերպվել է ուսումնական այց Եվրոպոլ եւ Եվրոջասթ: Ուսումնական այցի նպատակն էր հետամուտ լինել եվրոպական ոստիկանական փոխանակման ծրագրի գլխավոր խնդրի լուծմանը` ամրապնդել միջազգային ոստիկանական համագործակցությունը եւ մասնակիցներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու Եվրոպոլի եւ Եվրոջասթի աշխատանքային մեթոդներին: Մասնակցել են ՀՀ ոստիկանության Շտաբի , կրթահամալիրի եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողները: Այցի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողները ծանոթացել են Եվրոպոլի եւ Եվրոջասթի աշխատանքային մեթոդներին:
2012 թ. հունիսի 12-16-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայողը մասնակցել է Նիդերլանդների Թագավորության Վարնսվելդի ոստիկանության ակադեմիայում կայացած սեմինարին, ծանոթացել` կրթական ծրագրին:
2012 թ. նոյեմբերի 19-ից 22-ը Եվրոպական ոստիկանական քոլեջի /CEPOL/ հովանու ներքո, բելգիայի դաշնային ոստիկանության միջազգային վերապատրաստումների վարչությունը, Բելգիայի, Իտալիայի, Լեհաստանի եւ Ոստիկանական քոլեջների եվրոպական ասոցացիայի աջակցությամբ Բրյուսել քաղաքում /Բելգիա/ կազմակերպել է համաժողով` նվիրված Եվրոպական հարեւանության երկրների հետ ոստիկանական համագործակցությանը: Համաժողովին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության եւ իրավունքի տեսության եւ սահմանադրական իրավունքի ամբիոնի պետը: Մասնակցել են CEPOL-ի անդամ եւ հարեւանության երկրների 40 ներկայացուցիչներ: Համաժողովի նպատակն էր ամրապնդել մասնակցող երկրների միջեւ համագործակցության ծավալները, նպաստել գիտելիքների ամրապնդմանը, դրանց մատուցման նոր մեթոդների ներդրմանը, փոխանակվել ոստիկանության փորձով, մշակել հարեւանության երկրների հետ ապագա համագործակցության առաջնահերթությունները: Համաժողովին ՀՀ ներկայացուցչի կողմից ներկայացվել է ՀՀ ոստիկանների վերապատրաստման ազգային պլանը: Ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնց անդամները հանդես են եկել մի շարք ուսումնամեթոդական առաջարկություններով:
2012 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված սեմինարներին եւ վերապատրաստման դասընթացներին ինչպես Հայաստանում, այնպես էլ հանրապետությունից դուրս: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության թվով 131 պատվիրակություն է մեկնել օտարերկրյա պետություններ, որոնցում ընդգրկվել է 238 ծառայող:
ՀՀ ոստիկանություն