Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Միջազգային համագործակցության ոլորտում ՀՀ ոստիկանության կողմից 2009 թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին
2009 թ. ընթացքում ՀՀ ոստիկանությունը շարունակել է սերտ համագործակցությունը ինչպես ԱՊՀ, այնպես էլ օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների եւ եվրոպական ու միջազգային մի շարք կազմակերպությունների հետ: 2009թ. հունվարի 15-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը, մասնակցել է Մոսկվայում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդակցությանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերի ստեղծման մասին փաստաթղթերի փաթեթը: 2009 թ. հունվարին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության /ՔՀԳՎ/ անչափահասների բաժնի պետը մասնակցել է Ժնեւում կայացած ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 3-րդ եւ 4-րդ պարբերական զեկույցների պաշտպանությանը:
2009 թ. հունվարին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ պետ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կայացած ՀԱՊԿ եւ Եվրասիական տնտեսական ընկերության համատեղ հանդիպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում անօրինական միգրացիային դիմակայելու հարցերը, ինչպես նաեւ ՙՆելեգալ-2009՚ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման կազմակերպման եւ անցկացման կարգին վերաբերող խնդիրներ:
2009 թ. փետրվարի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը Եւեւանում ստորագրել են 2008թ. նոյեմբերի 27-ին Երեւանում ստորագրված ՙՀՀ Ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ համագործակցության մասին՚ Հուշագրի դրույթներից բխող համատեղ հրաման: Համատեղ հրամանով ստեղծվել է երկու աշխատանքային խումբ` ոստիկանության եւ բնակչության միջեւ գործընկերության ամրապնդման հարցերով աշխատանքային խումբ եւ ոստիկանության կրթական համակարգի բարելավման հարցերով աշխատանքային խումբ, հաստատվել է դրանց անվանական կազմերը, ինչպես նաեւ` աշխատանքային պլանները:
Եվրախորհրդի Մանիվալ հանձնախմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից 2009թ. փետրվար ամսին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանի մոտ կայացել է Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի գնահատման հարցերը:
ՄԱԿ-ի թմրամիջոցների ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության /ԿՀԴՊԳՎ/ ծառայողը 2009թ. փետրվարին մասնակցել է Թբիլիսիում կայացած Կովկասում մարդկանց առեւտուրը եւ նպատակակետ երկրները թեմայով եռակողմ կոնֆերանսին:
2009 թ. մարտին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը մասնակցել է Լիոնում կայացած Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի համաշխարհային 5-րդ կոնֆերանսին, իսկ մայիսին` Սան-Մարինոյում կայացած Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 38-րդ կոնֆերանսին:
2009 թ. մարտին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Վիեննայում կայացած ՄԱԿ-ի թմրամիջոցների հանձնաժողովի 52-րդ նստաշրջանի նախարարական հանդիպմանը:
2009 թ. մարտին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոնդոն /Միացյալ Թագավորություն/` ԵԱՀԿ կողմից կազմակերպված ՀՀ եվրոինտեգրման շրջանակներում համայնքային ոստիկանության մոդելն ուսումնասիրելու եւ Հայաստանում ներդնելու նպատակով:
2009 թ. մարտին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ շրջանակներում Մոսկվայում կայացած թմրամիջոցների հակազդման կոորդինացիոն խորհրդի արտահերթ նիստին: Նիստի օրակարգում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես` ՀԱՊԿ մասնակից պետությունների միջպետական հականարկոտիկ Շտաբի, դրա տեղեկատվական կոորդինացիոն կենտրոնի, ՙԿանալ՚ համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը ղեկավարող եւ կառավարող ազգային միջգերատեսչական Շտաբի տիպային կանոնադրության ստեղծման մասին փաստաթղթերի նախագծերը:
2009 թ. մայիսին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Կազանում կայացած ՀԱՊԿ իրավասու մարմինների համակարգող խորհրդի նիստին եւ ԵվրԱզԷՍ-ի ինտեգրացիոն կոմիտեին կից միգրացիոն խորհրդի համատեղ նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ եւ Եվրասիական տնտեսական ընկերության շրջանակներում անօրինական միգրացիայի եւ միգրացիոն քաղաքականության հարցը, Եվրասիական տնտեսական ընկերության անդամ պետություններում աշխատանքային միգրանտների մասին միջպետական տվյալների բանկի ստեղծման հայեցակարգի նախագիծը, ինչպես նաեւ ՀԱՊԿ մասնակից պետություններում անօրինական միգրացիային հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծման մասին Համաձայնագրի նախագիծը:
2009 թ. մայիսին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը մասնակցել է Կրասնոդար քաղաքում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների/ոստիկանության կադրային ապարատների ղեկավարների խորհրդակցությանը: Քննարկվել են կադրային ապարատների համագործակցության խորացման հարցեր:
2009 թ. հունիսին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Յալթայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ Խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի հարցեր, ընդունվել համապատասխան որոշումներ, տրվել կոնկրետ հանձնարարականներ:
ՍԾՏՀ շրջանակներում 2009թ. մարտին եւ հոկտեմբերին ՀՀ ոստիկանության փորձագետները մասնակցել են Ստամբուլում /Թուրքիա/ տեղի ունեցած ՍԾՏՀ անդամ պետությունների կապի սպաների խորհրդակցությանը եւ դրան հաջորդած կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ թրաֆիկինգի հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը: Կապի սպաների խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՍԾՏՀ գործողությունների պլանի նախագիծը, ընդունվել է խորհրդակցության արձանագրությունը: Թրաֆիկինգի հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցել են նաեւ թմրամիջոցների եւ հանցավորության հարցերով ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներ: Քննարկվել են կազմակերպված հանցավորության եւ թրաֆիկինգին վերաբերող հարցեր:
ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ ոստիկանության փորձագետները պարբերաբար մասնակցել են Մոսկվայում կայացած խորհրդակցություններին, մասնավորապես` փետրվարին կայացած ՙՆելեգալ-2009՚ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման քննարկումներին, ապրիլին` ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի ստեղծման փաստաթղթերը քննարկող աշխատանքային խմբի նիստին:
ՀՀ ոստիկանության ծառայողները պարբերաբար մասնակցել են Մինսկում` ԱՊՀ Գործադիր Կոմիտեում կայացած փորձագետների եւ լիազոր ներկայացուցիչների խորհրդակցություններին:
ԵԱՀԿ հետ համագործակցության շրջանակներում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ծառայողը մասնակցել է 2009 մարտին Ստրասբուրգում կայացած Օկտոպուս ինտերֆեյս համագործակցություն կիբերհանցագործությունների դեմ փորձագետների խորհրդակցությանը:
2009 թ. մարտին ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողը մասնակցել է Չեխիայի Բռնո քաղաքում կայացած Միջուկային նյութերի եւ տեղակայանքների ֆիզիկական պաշտպանություն թեմայով դասընթացին:
2009 թ. մարտից հունիս ամիսը ՀՀ ոստիկանության Շտաբի ծառայողը մասնակցել է Ջորջ Մարշալի հիմնադրամի կողմից Գերմանիայի Գարմիշ Պարտենկիրխեն քաղաքում կազմակերպված անվտանգության հարցերին նվիրված դասընթացին:
2009 թ. ապրիլի 14-17-ը Երեւանում կայացել է ՀԱՊԿ ՆԳ նախարարների առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ մասնակից պետություններում հանցավորության դեմ պայքարի եւ համագործակցության խորացման խնդիրներ: Հանդիպմանը մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Տաջիկստանի,. Ղրղզստանի ՆԳ նախարարությունների պատվիրակություններ: Նույն օրերին Երեւանում անցկացվել են ՀՀ ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ համատեղ զորավարժություններ:
2009թ. ապրիլին Երեւանում է գտնվել Իտալիայի ՆԳՆ պատվիրակությունը: Այցի ընթացքում քննարկվել է ՙՀայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ ոստիկանական համագործակցության մասին՚ Համաձայնագրի նախագիծը:
Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցության շրջանակներում 2009թ մայիսի 8-9-ը Եվրոպայի Խորհուրդը ՀՀ ոստիկանության հետ համատեղ Ծաղկաձորում կազմակերպել եւ անցկացրել է սեմինար ՙԼրատվամիջոցների եւ ոստիկանության միջեւ հարաբերությունները՚ թեմայով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության թվով 17 ծառայող:
2009 թ. հունիսին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ծառայողը ճանաչողական այցով մեկնել է Լիտվա` միգրացիոն կառավարման լիտվական փորձն ուսումնասիրելու նպատակով:
2009 թ. հունիսին ՀՀ կենտրոնական բանկը կազմակերպել է այց Էստոնիա` մեքենաների ապահովագրման համակարգն ուսումնասիրելու նպատակով, որին ընդգրկվել է նաեւ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը:
2009 թ. հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզորմ կայացած ՌԴ ՆԳՆ եւ ՀՀ ոստիկանության Միավորված կոլեգիայի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված միջտարածաշրջանային հանցագործությունների բացահայտման ուղղությամբ համագործակցության կատարելագործման, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի ՙՄիջազգային կազմակերպված հանցախմբերի եւ հանցավոր ընկերակցությունների պարագլուխների եւ կազմակերպիչների հանցավոր գործունեության կասեցման միջոցառումների իրականացման ընթացքում փոխգործակցության կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին՚ 2007թ. հուլիսի 27-ի որոշման կատարման ընթացքի եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի 2010 թ. աշխատանքային պլանի մասին հարցերը:
Հաջորդ նիստը կայանալու է 2010թ. հուլիսին Երեւանում:
2009 թ. սեպտեմբերին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Իսիկ-Կուլում կայացած ՀԱՊԿ քարտուղարության կողմից կազմակերպված ՀԱՊԿ թմրամիջոցների ապօրինի շրջանառության կոորդիացիոն խորհրդի հերթական նիստին:
2009 թ. սեպտեմբերի վերջին Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացել է Եվրոպայի ոստիկանության սպորտային միության 3-րդ կոնֆերանսը, որին մասնակցել է ,,Դինամո,, սպորտային ընկերության նախագահի տեղակալը:
ՀՀ ոստիկանության եւ Ֆրանսիայի ՆԳ նախարարության միջեւ համագործակցությամբ, Ֆրանսիայի ՆԳՆ-ը Փարիզում 2009թ. սեպտեմբերին կազմակերպել է ճանաչողական այց` հասարակական կարգի ապահովման ոլորտում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ:
2009 թ. հոկտեմբերին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի հետ, որի ընթացքում քննարկվել են ՙՀՀ Ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ համագործակցության մասին՚ Հուշագրի կատարման ընթացքը:
2009 թ. հոկտեմբերի ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը մասնակցել են Սինգապուրում կայացած Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին:
2009 թ. հոկտեմբերին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արմեն Երիցյանը ընդունել է Կանզաս քաղաքի ոստիկանության պետ Սեմյուել Բրեշերսին, նույն նահանգի իրավապահ մարմինների ուսումնական կենտրոնի պետ Էդվին Փեյվին, Օվերլենդ Փարք քաղաքի ոստիկանության պետի տեղակալ Մարկ Քեսլերին, Կանզասի Ռազմաօդային ուժերի Ազգային գվարդիայի ավագ ոստիկանության վարչության օպերատիվ բաժնի պետ Ջեյմս Բրաունին: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Կանզաս-Հայաստան համագործակցության ծրագրի նախագիծը: Կանզաս նահանգի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի, ոստիկանության ակադեմիայի պետի, ոստիկանության ուսումնական կենտրոնի պետի հետ:
2009 թ. հոկտեմբերին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանի գլխավորած ՀՀ ոստիկանության պատվիրակությունը մասնակցել է Միսկում կայացած ՀԱՊԿ քարտուղարության կողմից կազմակերպված ՀԱՊԿ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարում իրավասու մարմինների ղեկավարների Կոորդինացիոն Խորհրդի նիստին:
2009 թ. նոյեմբերին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կայացած անվտանգ երթեւեկության հարցերին նվիրված առաջին համաշխարային նախարարական համաժողովին:
Օրակարգում ընդգրկված են եղել հետեւյալ հարցերը.
Ճանապարհա-տրանսպորտային պատահարները որպես ոլորտի զարգացման խոչընդոտ, Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում առկա առաջավոր փորձի օրինակները, Ճանապարհային երթեւեկության անվտանգության բարձրացմանն ուղղված հետագա քայլերը:
Համաժողովին ներկա են գտնվել 150 երկրներից շուրջ 1500 պատվիրակներ:
2009 թ.նոյեմբերին Երեւանում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների ղեկավարների տարեկան 4-րդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության ազգային կենտրոնական բյուրոների պետերը: Հանդիպման մասնակիցները քննարկել են միջազգային հետախուզման կազմակերպման եւ ազգային տարածքներում օտարերկրացիների հետախուզման ժամանակ հանդիպող դժվարությունների եւ դրանց հաղթահարման ուղիների, ԱՊՀ մասնակից-պետությունների ԱԿԲ-ների դերը ահաբեկչության եւ ծայրահեղականության մեջ ներգրավված օտարերկրյա քաղաքացիներին հայտնաբերելու գործընթացի, թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում արդի վիճակի մասին հարցերը:
2009 թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի արտաքին հարաբերությունների գրասենյակի ավագ դատախազ Անդրեա Տիսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության, պրակտիկ համագործակցության եւ հանձնման /էքստրադիցիայի/ գործընթացի առկա վիճակի, ինչպես նաեւ այդ ոլորտում օրենսդրական դաշտին առնչվող հարցեր:
2009թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը ընդունել է Լատվիայի Հանրապետության ներքին գործերի նախարար տիկին Լինդա Մուրնիեսեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Լատվիայի Հանարպետության ներքին գործերի նախարարության միջեւ համագործակցության հետագա զարգացման հարցեր: Նույն օրը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում Ալիկ Սարգսյանն ու Լինդա Մուրնիեսեն ստորագրել են ,,Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Լատվիայի Հանարպետության Կառավարության միջեւ ահաբեկչության, կազմակերպված հանցավորության եւ թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի եւ դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության եւ այլ հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին,, Համաձայնագիրը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ անդամ պետությունների նախագահների 2009թ. օգոստոսյան որոշմամբ, ՀԱՊԿ անդամ պետություններում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարն իրականացնող իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի պլանի համաձայն, 2009թ. Մոսկվայում սեպտեմբեր եւ նոյեմբեր ամսիներին անցկացվել է ՙԿանալ-2009՚ համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը` երկու փուլով: Միջոցառման արդյունքները ամփոփվել են Մոսկվայում` ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարն իրականացնող իրավասու մարմինների ներկայացուցիչների ամփոփիչ խորհրդակցությունում, եւ արժանացել բարձր գնահատականի:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Հարավային Կովկասի թմրամիջոցների վերաբերյալ գործողությունների SCAD ծրագրի շրջանակերում 2009 թ. հուլիսին ԿՀԴՊԳՎ ծառայողը մասնակցել է տարածաշրջանային սեմինարին այնուհետեւ նույն ծրագրի շրջնակներում օգոստոսին կազմակերպվել է SCAD ծրագրի 5-րդ փուլի շրջանակներում տարածաշրջանային կոնֆերանս, որին մասնակցել են ԿՀԴՊԳՎ եւ քննչական գլխավոր վարչության ծառայողները:
Երկկողմ շրջանակներում շարունակվել է ՀՀ ոստիկանության համագործակցությունը Եգիպտոսի Արաբական Հանրապետության ոստիկանական ակադեմիայի հետ:
2009 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության պետը, համդիպումներ է ունեցել Երեւանում հավատարմագրված դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
2009 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված սեմինարների եւ վերապատրաստման դասընթացների ինչպես Հայաստանում, այնպես էլ հանրապետությունից դուրս: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության թվով 93 պատվիրակություն է մեկնել օտարերկրյա պետություններ, որոնցում ընդգրկվել է շուրջ 200 ծառայող: