ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Բազմաթիվ հանդիսատեսներ մի քանի ժամ անհամբեր սպասելով իրենց կուռքերի հետ հանդիպմանը` երբեմն հեշտությամբ դառնում են անկառավարելի, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հիշել, որ.
- հիմնականում հրմշտոց տեղի է ունենում բեմին հարակից տարածքում, որովհետեւ բոլորը ձգտում են առջեւում լինել,
- խուսափեք բարձրախոսների հարեւանությամբ եւ դահլիճի անկյուններում տեղ զբաղեցնելուց,
- դահլիճի մուտքի մոտ սպասելիս խուսափեք ապակե դռների կամ պատուհանների մոտ կանգնելուց,
- եթե ամբոխը վազում է, ապա կարեւորագույն մարտավարությունը ոտքի վրա մնալն է, հակառակ դեպքում դժվարությամբ կարող եք ոտքի կանգնել եւ, բացի այդ, մեծանում է ոտնատակ լինելու հավանականությունը,
- խառնաշփոթի ժամանակ աշխատեք ձեռքերը գրպանում չպահել: