Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.03.2012
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, մարտի 5-ին, ժամը 19.00-ին, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ ծառայողները Զեդեա գյուղից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Ավետիս Գասպարյանին, որի մոտ անձնական զննությամբ հայտնաբերվել է 1,2 գ չորացված, մանրացված դեղնականաչավուն զանգված և «Կազբեկ» ծխախոտի գլանակ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ս/թ փետրվարի 25-ին Ա. Գասպարյանը կանեփի բույսից պատրաստված թմրանյութի մեկանգամյա օգտագործման չափաբաժին է իրացրել 1950 թ. ծնված Վոլոդյա Բաբայանին:
Հանգամանքները պարզվում են:
ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով և 268 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ և մարզային վարչության ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարտի 7-ին, ժամը 05.10-ին, Արարատի մարզի Նորամարգ գյուղից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Արտաշես Բաբայանը, որը նշված գյուղի տարածքում գտնվող իր ձկնաբուծական տնտեսությունում ոստիկանության ծառայողների պահանջով ներկայացրել է 750 գ չորացված, մանրացված դեղնականաչավուն զանգված, իսկ բաժնում նրա անձնական զննութամբ հայտնաբերվել և առգրավվել է 0,7 գ չորացված, մանրացված դեղնականաչավուն զանգված ու կանեփի բույսի 20 սերմ:
Ա. Բաբայանը հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ և Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1966 թ. ծնված Ազատ Մնացականյանը ս/թ հունվարի կեսերին 1978 թ. ծնված Արման Խչեյանից ապօրինի ձեռք է բերել չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց, որից 2012 թ. փետրվարին ապօրինի իրացրել է Ա. Գասպարյանին:
Ա. Մնացականյանը և Ա. Խչեյանը ձերբակալված են:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ և Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արման Խչեյանը 2011 թ. աշնանից 2012 թ. փետրվարի վերջերն ընկած ժամանակահատվածում, 1963 թ. ծնված, նախկինում 7 անգամ դատված Արտաշես Բաբայանից պարբերաբար ապօրինի ձեռք է բերել չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց, որից 2012 թ. հունվարի սկզբներից փետրվարի վերջն ընկած ժամանակահատվածում, ապօրինի իրացրել է Ազատ Մնացականյանին:
Ա. Մնացականյանը և Ա. Խչեյանը ձերբակալված են:
Նախաքննության ընթացքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ և Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ Արտաշես Բաբայանը 2011 թ. աշնանը Արաքս գյուղի սեփականաշնորհված արտերում աճած կանեփի թփերից ապօրինի պատրաստել, պահել է չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց, որից 2011 թ. աշնանից մինչև 2012 թ. փետրվարի վերջերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ապօրինի իրացրել է Արման Խչեյանին:
Ա. Խչեյանը և Ա. Բաբայանը ձերբակալված են:
23.03.2012
Մարտի 23-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ-ում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, մի քրեական գործի շրջանակներում Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մարտի 20-ի որոշմամբ՝ 1963 թ. ծնված Նիկոլայ Ա.-ին պատկանող բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային թափանցիկ թաղանթով փաթեթավորված մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 6 փաթեթ, որոնց ընդհանուր կշիռը մոտ 37.9 գ 2 հատ հաշիշանման մուգ կանաչավուն կոշտ կլոր գնդեր` ընդհանուր կշիռը` մոտ 18.6 գ, մոտ 19 գ, կանեփի սերմեր և ոսկերչական էլեկտրական կշեռք:
Ն. Ալեքսանյանը բերման է ենթարկվել և ներկայացվել քննչական բաժին:
26.03.2012
Մարտի 26-ին, ժամը 18.30-ին, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, թմրանյութ իրացնելու կասկածանքով, Լենինգրադյան փողոցի թիվ 50/3 շենքի մոտից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Կարեն Գրիգորյանին, որը խոստովանել է, որ մարտի 24-ի ժամը 14.30-ի սահմաններում Խ. Ավանեսյանին Լենինգրադյան փողոցի «Բլից» բենզալցակայանի մոտ տվել է 1 հատ «Սուբոտեքս» տեսակի դեղահաբ` «Սևան» ՔԿՀ-ում պատիժը կրող եղբորը` 1970 թ. ծնված Արայիկ Գրիգորյանին փոխանցելու նպատակով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգքրի 266 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով:
27.03.2012
Մարտի 27-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 14/3 շենքի մոտից «ՎԱԶ-2106» մակնիշի տաքսի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1962 թ. ծնված, նախկինում երկու անգամ դատապարտված Արամ Սաժումյանին և նշված ավտոմեքենայի վարորդ, 1957 թ. ծնված Մառլեն Խաչատրյանին:
Անձնական խուզարկությամբ Ա. Սաժումյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է գործարանային փաթեթավորմամբ «SUBUTEX 8mg» գրառմամբ 20 դեղահաբ:
Ըստ Ա.Սաժումյանի բացատրության՝ իր մոտից հայտնաբերված դեղահաբերը «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոց են, որոնք մեկ հատը 25.000 դրամով ձեռք է բերել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ հիմնարկի կալանավոր, 1970 թ. ծնված Հմայակ Մանուկյանի միջոցով` հետագայում յուրաքանչյուրը 40.000 դրամով իրացնելու նպատակով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Ա. Սաժումյանի կողմից թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը պարզելու համար:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչություն, որտեղ հարուցվել է քրեական գործ:
03.05.2012
Մայիսի 3-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, ոստիկանության ՔՀԳՎ ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արտակ Գևորգյանին՝ իր կողմից որպես տաքսի շահագործվող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, և նշված տաքսի մեքենայի ուղևոր, 1983 թ. ծնված Արմինե Գրիգորյանին:
Անձնական խուզարկությամբ Ա. Գրիգորյանի դրամապանակից հայտնաբերվել և առգրավվել է «B-8» գրառմամբ «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղահաբ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Ա. Գրիգորյանի կողմից թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը պարզելու համար:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչություն, որտեղ հարուցվել է քրեական գործ:
10.05.2012
Մայիսի 10-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքում «Նելեգալ-2012» համալիր միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները համատեղ Գայի պողոտայի և Բաղյան փողոցի խաչմերուկից, ապօրինի թմրամիջոցներ պահելու կասկածանքով , «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բաժին բերման են ենթարկել 1981 թ. ծնված Մհեր Աբաջյանին:
Խուզարկությամբ Մ. Աբաջյանի գուլպայի միջից հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենով փաթեթավորված մոտ 0,04 գ, հերոին տեսակի թմրամիջոցի նմանվող բաց շագանակագույն փոշենման զանգված:
Պարզվել է, որ հայտնաբերվածը Մ. Աբաջյանը 50.000 դրամով ձեռք է բերել ոմն Սայիդից:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սայիդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ, 268 հոդվածի 3 մասերով և 215 հոդվածի հատկանիշներով:
18.04.2012
Ապրիլի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Երևան քաղաքի Արգիշտի փողոցի 7/6 շենքի թիվ 130 բնակարանից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Կառլեն Կարապետյանին:
Կ. Կարապետյանի հետ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ նա խոստովանել է, որ օգտագործում է թմրամիջոց և ներկա պահին իր բնակության վայրում պահում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը երեք լուցկու տուփի չափաքանակով, 30.000 դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ ոմն Յուրիկից, և ցանկանում է կամավոր հանձնել թմրամիջոցի մնացած մասը:
Կ. Կարապետյանը Արգիշտի փողոցի 7/6 շենքի թիվ 130 բնակարանից կամավոր հանձնել է օգտագործված ծխախոտի մեկ գլանակ` մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով:
Նույն օրը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Յուրիկը 1977 թ. ծնված Յուրիկ Եղիազարյանն է, որը նույն օրը, ժամը 22.50-ին, Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 7/6 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ:
Յու. Եղիազարյանը հայտարարել է, որ իր բնակարանում պահում է մարիխուանա տեսակի թմրամիջոց և ցանկանում է այն կամովին ներկայացնել:
Նա իր բնակարանից ներկայացրել է 2 փաթեթ` յուրաքանչյուրում մոտ 1 գ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածի պարունակությամբ, և հայտարարել որ թմրամիջոցը ձեռք է բերել Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ ոմն Հուսիկից` 10-12 անգամյա օգտագործման չափաբաժնի համար վճարելով 20.000 դրամ, և 30.000 դրամով վերավաճառել Կ. Կարապետյանին:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Հուսիկը 1964 թ. ծնված Հուսիկ Թադևոսյանն է, որը նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Հ. Թադևոսյանի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 2 թղթյա փաթեթ` համապատասխանաբար մոտ 2.5 և մոտ 8 գ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածի պարունակությամբ:
Հ. Թադևոսյանի հետ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ նա իր տնամերձ հողամասին կից անասնագոմի առաստաղի թաքստոցից ներկայացրել է պոլիէթիլենային փաթեթ` մոտ 120 գ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածի պարունակությամբ, իսկ անասնագոմի մոտ գտնվող ջրհորի կողքից` երկաթյա տարա, որի մեջ առկա էր 7 պոլիէթիլենային փաթեթ` ընդհանուր մոտ 280 գ նմանատիպ զանգվածի պարունակությամբ:
Կ. Կարապետյանի և Յու. Եղիազարյանի կողմից ներկայացվածն ու Հ. Թադևոսյանի մոտ հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչություն, որտեղ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգքրի 266-րդ հոդվածի 2-րդ և 268-րդ հոդվածի 2-րդ մասերով:
15.03.2012
Մարտի 15-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչություն է ներկայացել 1965 թ. ծնված, նախկինում դատապարտված Գագիկ Մուրադյանը, որն իր բաճկոնի գրպանից ներկայացրել է ծխախոտի տուփի պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր 12 փաթեթ` ընդհանուր 7.7գ «Մեթադոն» տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգվածի պարունակությամբ:
Ըստ Գ.Մուրադյանի բանավոր հայտարարության՝ թմրամիջոցն իրեն փոխանցել է ոմն Հակոբ, որը վարում է «ՎԱԶ-21 150» մակնիշի կանաչ ավտոմեքենա:
Մարտի 15-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում օպեր. տվյալներ են ստացվել, որ ոմն Հակոբը 1970 թ. ծնված, նախկինում դատապարտված Հակոբ Վարդանյանն է, որը նույն օրը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության և ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից իր «ՎԱԶ-21 150» մակնիշի ավտոմեքենայով, բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչություն, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ:
19.03.2012
Մարտի 19-ին, ժամը 21.05-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, Մանթաշյան փողոցի թիվ 5/Ա շենքի մոտից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Սամվել Գրիգորյանին, որի մոտ խուզարկությամբ, բաճկոնի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված 5 փաթեթ, որոնց մեջ առկա է եղել ընդհանուր 4.4 գ կշռով մուգ շագանակագույն ափիոնանման զանգված:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքիի 268 հոդվածի 2 մասով:
19.03.2012
Մարտի 19-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, Սարյան փողոցի թիվ 24 շենքի մոտից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Հրանտ Բուդաղյանին, որի մոտ խուզարկությամբ, բաճկոնի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է 10 մլ տարողության 2 ներարկիչ, որոնցից մեկի մեջ առկա է եղել 4 մլգ, իսկ մյուսի մեջ՝ 1 մլգ սուր հոտով զանգվածներ, նույն գրպանից հայտնաբերվել և առգրավվել է նաև պոլիէթիլենային 2 տոպրակ, որոնցից մեկի մեջ առկա է եղել 0.6 գ, իսկ մյուսի մեջ՝ 0.8 գ ափիոնանման զանգված:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2 և 266 հոդվածի 4 մասերի հատկանիշներով:
26.04.2012
Ապրիլի 26-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Երևան քաղաքի Սայաթ Նովայի պողոտայի թիվ 39 շենքի նկուղի շքամուտքից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Կամո Հովհաննիսյանին և 1967 թ. ծնված Արմեն Կարապետյանին:
Խուզարկությամբ Կ.Հովհաննիսյանի վերնաշապիկի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է 3 հատ «Տրամադոլ» և 1 հատ «Դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղահաբ:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Կ. Հովհաննիսյանի կողմից հոգեմետ դեղահաբերի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգքրի 268 հոդվածի 1 մասով:
26.04.2012
«Նելեգալ-2012» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ԹԱՇԴՊՎ-ում ստացված օպերատիվ տվյալները, մայիսի 11-ին, ժամը 19.00-ին, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Ալբերտ Հակոբյանին, որը բերման ենթարկվելու պահին կուլ է տվել իր մոտ եղած՝ փայլաթիթեղով փաթեթավորված սպիտակ գույնի դեղահաբը ու տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների միջամտությամբ փսխել է:
Փսխածի զննությամբ հայտնաբերվել է ծխախոտի տուփի ֆոլգայով փաթեթավորված B-8 գրառումով սպիտակ գույնի ձվաձև դեղահաբ, նման «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոցի:
Ըստ Ա. Հակոբյանի՝ դեղահաբը «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոց է և պատկանում է իրեն:
15.05.2012
Մայիսի 15-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, Երևան քաղաքի Շահումյանի հրապարակից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Դավիթ Հակոբյանին, 1983 թ. ծնված Արմեն Փոտիկյանին, 1974 թ. ծնված Հրաչ Մանուկյանին՝ վերջինիս վարած, որպես տաքսի շահագործվող «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայով:
Խուզարկությամբ Դ.Հակոբյանի մոտից հայտնաբերվել և առգրավվել է սպիտակ գույնի կես դեղահաբ, որը վերջինիս հայտարարությամբ՝ «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոց է, և այն 30.000 դրամով ձեռք է բերել Պանչիտո մականվամբ ոմն Հայկից:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Պանչիտո մականվամբ ոմն Հայկը 1968 թ. ծնված, նախկինում մի քանի անգամ դատված Հայկ Պետրոսյանն է, որը մայիսի 16-ին, ժամը 00.35-ին, բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ:
Պարզվել է նաև, որ Հ. Պետրոսյանը իր հերթին «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոցի մեկ հաբը 60.000 դրամով ձեռք է բերել Քյավառ մականվամբ ոմն Արամից և Կայֆ մականվամբ ոմն Արամից:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Քյավառ մականվամբ ոմն Արամը 1963 թ. ծնված, նախկինում դատապարտված Արամ Հակոբյանն է, որը ս/թ մայիսի 16-ին, ժամը 00.50-ին, Երևան քաղաքի Զավարյան փողոցի 117 տան մոտից բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ:
Միաժամանակ պարզվել է, որ Կայֆ մականվամբ ոմն Արամը 1969 թ. ծնված, նախկինում դատապարտված Արամ Համբարձումյանն է:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ս/թ մայիսի 16-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ ծառայողների կողմից խուզարկություն է կատարվել Ա. Համբարձումյանին պատկանող տանը, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է սպիտակ գույնի, «Բ-8» գրառումով «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոցին նմանվող 3 դեղահաբ, ծխախոտի ֆոլգայով փաթեթավորված դեղին գույնի դեղահաբի կտորներ, կարմիր գույնի դեղահաբի տուփ՝ արաբերեն գրառումներով, որի մեջ առկա էր 4 դեղահաբ, 5 հատ 3 մլ օգտագործված ներարկիչ՝ թափանցիկ հեղուկի հետքերով և սպիտակ գույնի, «150» գրառումով 1 դեղահաբ:
Ա .Համբարձումյանը բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին և 38-268 հոդվածի առաջին մասի հատկանիշներով: