Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ




Դոմինիկյան իրավապահ մարմինները Ինտերպոլի մասնակցությամբ իրականացվող միջազգային օպերացիայի շրջանակներում ձերբակալել են 6 կասկածյալների, որոնք մեղադրվում են-ների խմբին հարելու մեջ:
Այս ձերբակալությունները հանդիսացան Ինտերպոլի օժանդակությամբ հանցագործ հակերների հայտնաբերմանն ուղղված <> օպերացիայի վերջին փուլը:
Ինտերպոլի բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարի գծով լատինաամերիկյան փորձագետների աշխատանքային խմբի անմիջական մասնակցությամբ նախաձեռնած <> օպերացիան, որն առավել բարելավեց տեղեկությունների փոխանակման ընթացքը, հնարավորություն ընձեռեց արգենտինացի, չիլիացի, կոլումբիացի և իսպանացի իրավապահներին իրականացնել մի շարք գործողություններ, որոնց արդյունքը եղավ 25 ձերբակալություններ:
Ըստ էության այդ օպերացիային հետևանք է  մի շարք լայնատարած և համակարգված կիբերհարձակումների Արգենտինայից,  Չիլլիից, Կոլումբիայից և Իսպանիայից  ընդդեմ Կոլումբիայի պաշտպանության նախարարության և նախագահական ինտերնետային կայքերի, ինչպես նաև չիլիական Էնդեզա էլեկտրոընկերության և Չիլիի Ազգային գրադարանի  կայքերի դեմ: 
Օպերացիայի առաջին փուլում 15 տարբեր քաղաքներում իրականացված թվով 40  օպերատիվ հետախուզական գործողությունների ընթացքում առգրավվեցին  շուրջ 250  համակարգչային սարքեր և հեռախոսներ, վճարման քարտեր և կանխիկ դրամական միջոցներ: Շարունակվում է  հետաքննությունը տարբեր ֆինանսական գործողությունների նկատմամբ, որոնք, ենթադրվում է, կատարվում են 17-40 տարեկան հակերների կողմից: 
Դոմինիկյան Հանրապետությունում ծավալված օպերացիայի վերջին փուլի հաջորդ իսկ օրը կիբերհարձակումների նոր ալիք բարձրացվեց, որոնց թիրախն էին հանդիսանում տարբեր կառավարությունների և մասնավոր հատվածի կայքերը` ազգային և միջազգային մակարդակում: Ձերբակալվածների մեջ կային նաև երկու անչափահասներ:
Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությունն իր անմիջական աջակցությունն էր ցուցաբերել միջազգային համատեղ օպերացիայում ներգրավված կազմակերպության անդամ երկրներին, որոնք համապատասխան միջոցառումներ են իրականացրել բացահայտելու համար մի խումբ անձանց հանցավոր գործունեությունը, որոնք կասկածվում են, ամբողջ աշխարհով մեկ, բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ պետական և մասնավոր հաստատությունների նկատմամբ հանցագործություն կատարելու մեջ:
Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությունը շնորհավորել է բացահայտման օպերացիայի բոլոր մասնակիցներին` հիանալի աշխատանքի համար:
Այդ օպերացիային Ինտերպոլի մասնակցության մասին հրապարակումներից որոշ ժամանակ անց, ինչպես և կարելի էր ենթադրել, Ինտերպոլի պաշտոնական կայքը հարձակման ենթարկվեց-ի կողմից, ինչը հանդիսացավ իրականացված գլոբալ գործողությունների պատասխանը: Այս հարձակումները աննշան  խոչնդոտներ առաջացրեցին, որոնք շատ արագ վերականգնվեցին և I-24/7-ի վրա բացասաբար չանդրադարձան, որի ընթացքում աչքի ընկան Ինտերպոլի Ինֆորմացիոն տեղեկատվական համակարգի ղեկավարությունը, ինչպես նաև մասնավոր հատվածի գործընկերները` իրենց գերազանց աշխատանքով:
21-րդ դարում Ինտերպոլի դերը բացահայտման օպերացիայի մեջ և-ի շարունակական գործողությունները նույնպես հիմք են հանդիսանում լուսաբանելու լավագույն փորձը` Ինտերպոլի և Ինտերպոլի 21-րդ դարի նորամուծությունների համալիրի համար` ի ցույց դնելով կիբերհանցագործությունների բնույթը ամբողջ աշխարհով մեկ:
Ինտերպոլի տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով զբաղվող աշխատանքային խմբերն իրենց առջև նպատակ են դրել վերջին օպերատիվ տվյալների վերաբերյալ ինֆորմացիայի օգտագործման շնորհիվ բարելավել  ռազմավարության մշակումը և համապատասխան տեխնոլոգիաների զարգացումը կիբերհանցագործությունների բացահայտման բնագավառում: 
Գոյություն ունեն  տարածքային սկզբունքով բաժանված մի շարք աշխատանքային խմբեր, ինչպիսիք են Աֆրիկայի, Ամերիկայի, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան հարավի, Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի հյուսիսի աշխատանքային խմբերը:
Այդ խմբերի գործունեության սկզբունքները հիմնվում են երեք հենասյուների վրա, այն է հեշտացնել տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հանցագործությունների դեմ պայքարը Ինտերպոլի անդամ 190 պետություններում,  ուժեղացնել վերջիններիս գործնական հնարավորությունները և պայքարել կիբերհանցագործություններում նկատվող նոր վտանգների դեմ: 
 
 
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ