Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ




2012 թ. փետրվարի 10-ին, ժ.19.30-ին, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և Գյումրիի բաժնի ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ Գյումրիի բաժին է հրավիրվել քաղ. Հ-ն, ով հաղորդում է տվել այն մասին, որ 2011 թ. օգոստոսի 1-ին Գյումրի քաղաքում ծանոթացել է ոմն Ա.-ի և Ն.-ի հետ, որոնք իրեն  հավաստիացրել են, որ Թուրքիայի Հանրապետության Կոնյա քաղաքում իր համար դայակի աշխատանք կճարեն` ամսական 700 ԱՄՆ դոլար աշխատավարձով:
 2011 թ. օգոստոսի 4-ին Ն.-ն Հ.-ին խաբեությամբ տարել է Տրապիզոն քաղաք, որտեղ ինքը ծանոթացել է ոմն Սուսաննայի հետ՝ «Դոկտոր» մականվամբ, որը, օգտվելով իր անօգնական վիճակից, մինչև 2011 թ. դեկտեմբերի 1-ը ստիպել է իրեն զբաղվել մարմնավաճառությամբ:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ՝ 2012 թ. փետրվարի 11-ին պարզվել են Ա.-ի, Ն.-ի և Սուսաննայի անձերը:
Ն.-ն և Սուսաննան ձերբակալված են:
 Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
 Կատարվում է նախաքննություն:
***
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ 2012 թ. փետրվարի 14-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ է հրավիրվել անչափահաս Ս.-ն, որը հատուկ մանկավարժի ներկայությամբ հաղորդում է տվել այն մասին, որ 2011 թ. մայիսին իր մոր` Լ.-ի սիրեկան Էդիկը պարբերաբար ստիպել է իրեն զբաղվել մուրացկանությամբ, հրաժարվելու դեպքում ծեծի է ենթարկել և վաստակած գումարները խլելով՝ ծախսել է իր կարիքների համար,:
 Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2011 թ. գարնանը, համատեղ բնակվելու ընթացքում, Էդիկը Ս.-ին պարբերաբար ստիպել է զբաղվել մուրացկանությամբ, իսկ հրաժարվելու դեպքում ծեծի է ենթարկել և մուրացկանությամբ վաստակած գումարները խլել նրանից` ոգելից խմիչքներ գնելու համար:
 Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
 
***
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ 2012 թ. փետրվարի 20-ին, ժ.13.10-ին, ԿՀԴՊ ԳՎ է հրավիրվել Տ.-ն, ով հաղորդում է տվել, որ իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Արտավազդը  2011 թ. գարնանից պարբերաբար ստիպել է իրեն զբաղվել մարմնավաճառությամբ, հրաժարվելու դեպքում ծեծի է ենթարկել և սպառնացել, որ երեխային իրենից կզրկի:
 Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2011 թ. գարնանից Ա. Մուրադյանը պարբերաբար ստիպել է Տ.-ին զբաղվել մարմնավաճառությամբ, հրաժարվելու դեպքում ծեծի է ենթարկել և սպառնացել, որ երեխային իրենից կզրկի, խլել է մարմնավաճառությամբ վաստակած գումարները, որոնք ծախսել է անձնական կարիքների համար:
 2011 թ. աշնանը Տ.-ն գնացել է իր ծնողների տուն և խզել կապերը Արտավազդի հետ:
  Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, Արտավազդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների հետ համատեղ՝ 2012 թ. մարտի 30-ին, ժ. 21.45-ին, Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի դիմացից բերման են ենթարկել հետախուզման մեջ գտնվող Արտավազդին:
 Խափանման միջոցը` կալանք:
 
***
2012 թ. մարտի 7-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ԿՀԴՊ ԳՎ է հրավիրվել Ա.-ն, ով հաղորդում է տվել այն մասին, որ 02.06.2004 թ. Արմավիր քաղաքի «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքում ծննդաբերել է տղա երեխա, ում 5 օր անց 300 ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել է նույն բաժանմունքի վարիչ Նշանին /նախկինում 2 անգամ դատված/:
 Ձեռնարկվում են միջոցառումներ վաճառված երեխային հայտնաբերելու ուղղությամբ:
 Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ՔԳՎ:
 
***
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2011 թ. հունվար-մարտ ամիսներին քաղ. Մ.-ի ծանոթ Ռ.-ն  նախ առաջարկել, այնուհետև համոզել է նրան մեկնել Թուրքիա` վերջինիս ծանոթ ոմն Գոգայի մոտ բարձր աշխատավարձով որպես պարուհի աշխատելու համար:
 Մ.-ն Թուրքիա մեկնելու մտադրության մասին պատմել է իր ընկերուհուն` Հ.-ին, ով նույնպես ցանկություն է հայտնել մեկնել Թուրքիա` աշխատելու:
 2011 թ. ապրիլին Ռ.-ն իր ավտոմեքենայով Մ.-ին և Հ.-ին փոխադրել է Վրաստանի Բաթումի քաղաք, որտեղից էլ ավտոբուսով վերջիններիս ուղարկել է Թուրքիա:
 Թուրքիայի Անկարա քաղաքում Գոգան վերցնելով վերջիններիս անձնագրերը՝ ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ` տիրանալով վաստակած գումարներին:
 Պարզվել է, որ Գոգան Գոհար Կիրակոսյանն է /Կիլինչը/: 
Մ.-ից և.Հ.-ից ընդունվել են հաղորդումներ:
 Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
 
***
Մի քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և ՔԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2011 թ. աշնանը Սերգեյ Հովսեփյանը ռուսական բժշկական ինտերնետ կայքերից մեկում հայտարարություն է տեղադրել իր երիկամը վաճառելու վերաբերյալ, որից հետո վերջինիս հետ կապվել է Իսրայելցի Ա.-ն և առաջարկել վաճառել երիկամը Շրի Լանկայում՝ 12.000 ԱՄՆ դոլարով:
 2011 թ. հոկտեմբերին Հովսեփյանը մեկնել է Շրի Լանկա, որտեղ Կոլոմբո քաղաքի բժշկական կենտրոնում նրա երիկամը փոխպատվաստվել է Իսրայելի քաղաքացուն, ինչի համար ստացել է 12.000 ԱՄՆ դոլար: Այնուհետև Ս. Հովսեփյանը հանցավոր համաձայնություն է ձեռք բերել Ա.-ի հետ,  ՀՀ-ից Շրի Լանկա երիկամներ վաճառելու համար այլ անձանց հավաքագրելու և ուղարկելու վերաբերյալ` յուրաքանչյուր անձի համար 2.000 ԱՄՆ դոլար ստանալու պայմանով:
 2011 թ. նոյեմբեր ամսից մինչև 2012 թ. մարտ ամիսը Ս. Հովսեփյանը ՀՀ-ում հավաքագրել և Շրի Լանկա է ուղարկել 3 ՀՀ քաղաքացիների, որտեղ նրանցից վիրահատության ճանապարհով հանվել են յուրաքանչյուրից մեկ երիկամ և փոխպատվաստվել այլ անձանց, ինչի համար Ս. Հովսեփյանը Ա.-ից ստացել է ընդհանուր առմամբ 6.000 ԱՄՆ դոլար: 
Բացի այդ, Շրի Լանկայում երիկամներ վաճառելու նպատակով Ս. Հովսեփյանը ՀՀ-ում հավաքագրել է ևս 2 քաղաքացիների, սակայն  վերջիններիս երիկամները չեն հեռացվել` Ս. Հովսեփյանի կամքից անկախ պատճառներով:
 Միաժամանակ պարզվել է նաև, որ Ս.Հովսեփյանի կողմից որպես երիկամի դոնոր հավաքագրվել և Շրի Լանկա պետք է ուղարկվեր նաև քաղ Մ.-ն:
 Շրի Լանկայում երիկամների հիշյալ դոնորները ներկացվել են որպես երիկամներ ստացողների մերձավոր ազգականներ` համապատասխան կեղծ փաստաթղթեր պատրաստելու միջոցով: Շրի Լանկայում վերը նշված անձանց դիմավորել, նրանց այնտեղ մնալու ամբողջ ընթացքում ուղեկցել են և կլինիկաներում վիրահատությունների են տարել Իսրայելի 3 քաղաքացիներ:
Ս. Հովսեփյանը հայտնաբերվել և ձերբակալվել է:
 Կատարվում է նախաքննություն:
 
***
2012 թ. ապրիլի 26-ին, ժ. 01.00-ին, քաղ.  Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2002-2006 թվականների ընթացքում Խ.-ն օգտագործելով իր խոցելի վիճակը` Երևան քաղաքում ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ և սպառնալիքների ներքո տիրացել այդ ճանապարհով վաստակած գումարներին, ենթարկելով սեռական շահագործման, իսկ 2006 թ. հունվարի 14-ին Խ.-ն իրեն ուղարկել է Թուրքիայի Հանրապետություն, որտեղ տարբեր քաղաքներում շուրջ 5 ամիս ինքը զբաղվել է մարմնավաճառությամբ և 2006 թ. հունիսին այդ երկրի միգրացիոն ծառայությունների կողմից  վերադարձվել է Հայաստան:
 2012 թ. ապրիլի 23-ին Խ.-ն զանգահարելով իրեն և նախկինում մարմնավաճառությամբ զբաղվելու հանգամանքը հրապարակելու սպառնալիքով՝ մինչև ապրիլի 25-ը պահանջել է 200 ԱՄՆ դոլար:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: