ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.03.2016 09:58
Բնակարանից պլանշետ, հեռախոս և գումար գողացողին հայտնաբերեցին և ձերբակալեցին
Փետրվարի 11-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Մասիսի բաժին էր զանգահարել 1970 թ. ծնված Նունե Գ.-ն և հայտնել է, որ իր տնից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 20.10-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից, երկրորդ հարկի հյուրասենյակի սեղանից գողացել են պլանշետ, բջջային հեռախոս և 10.000 դրամ` պատճառելով մոտ 500.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները Սայաթ-Նովա գյուղից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդգար Հ.-ին: Նա ներկայացվել է Մասիսի քննչական բաժին, որտեղ խոստովանական ցուցմունք է տվել, որ գողությունը կատարել է ինքը:
Գողոնը մասամբ առգրավված է:
Էդգար Հ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է: