ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.03.2016 12:05
Կրասնոդարի իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ կամավոր
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 17-ին, ժամը 10.40-ին, բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Արմեն Հ.-ն, ով 2015 թ. նոյեմբերի 18-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 165 հոդվածի 1-ին մասի /գույքի դիտավորյալ ոչնչացում/ մեղադրանքով` միջպետական մակարդակով: