ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.04.2016 11:20
Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում
Ապրիլի 1-ին, ժամը 9-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել են 1968 թ. ծնված Սահակ Վ.-ին, ով մարտի 2-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Ֆրանսիայի քրեական օրենսգրքի 224-5-2-րդ, 224-4-րդ (առևանգում, անազատության մեջ պահելը կամ որևէ պահանջի կամ պայմանի կատարման համար պատանդ վերցնելը, որը կատարվել է հանցավոր խմբի կողմից), 224-9-րդ, 222-12-րդ, 222-44-րդ, 222-45-րդ, 222-47-րդ (բռնություն գործադրելը, որի արդյունքում անաշխատունակությունը չի գերազանցում 8 օր) և 450-1-րդ, 450-3-րդ, 450-5-րդ (հանցագործություն նախապատրաստելու համար հանցավոր խմբին աջակցելը) հոդվածների հատկանիշներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար:
Սահակ Վ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ: