ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.11.2017 16:50
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը` ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 13-ից 17-ը Հայաստանում էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը։ Այցի նպատակը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպված «Ամբոխի ժողովրդավարական կառավարում» թեմայով դասընթացին մասնակցելն էր, նաեւ հայ գործընկերների փորձն ուսումնասիրելն ու ոլորտում ֆրանսիական փորձը ներկայացնելը։
Դասընթացի մասնակիցներին ֆրանսիացի հյուրերը ներկայացրին իրենց երկրում հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված մարտավարական հնարքներն ու մեթոդները, օգտագործվող տեխնիկան եւ հատուկ միջոցները։
Նոյեմբերի 13-ին պատվիրակությանն ընդունեց ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը։
Բարձր գնահատելով Հայաստանի ու Ֆրանսիայի ոստիկանական կառույցների փոխգործակցությունը՝ Սամվել Հովհաննիսյանն կարեւորեց ընդհանրապես միջազգային համագործակցության անհրաժեշտությունը հանցավորության դեմ պայքարի գործում։
Ընդգծվեց, որ Ֆրանկոֆոնիայի 2018 թվականի գագաթնաժողովը տեղի է ունենալու Հայաստանում, ուստի առանձնահատուկ կարեւորվում է Հայաստանի եւ Ֆրանսիայի իրավապահ մարմինների սերտ համագործակցությունը՝ հատկապես հասարակական կարգի պահպանման եւ անվտանգության ապահովման ուղղությամբ։
Սամվել Հովհաննիսյանը ներկայացրեց հայ ոստիկանների մարտավարությունը հասարակական կարգի պահպանության ժամանակ, օգտագործվող տեխնիկան եւ հատուկ միջոցները։
Այցի օրերին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցան վարժանքներ, որոնց ընթացքում ֆրանսիացի ոստիկանները գործնականում ցուցադրեցին զանգվածային անկարգությունները կանխելիս կիրառվող մարտավարությունը։