ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.11.2015 18:21
Այցելություն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ոստիկանության կրթահամալիրում, հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում, ֆրանսիացի փորձագետների կողմից անցկացվում է «Ամբոխների կառավարում» թեմայով դասընթաց, որին մասնակցում են ոստիկանության հասարակական կարգի ապահովման ոլորտում ներգրավված ծառայողներ:
Դասընթացի նպատակն է՝ բարձրացնել ոստիկանության ծառայողների մասնագիտական պատրաստվածության աստիճանը, ծանոթանալ ոլորտում միջազգային փորձին, բարձրացնել ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցության աստիճանը:
Նոյեմբերի 17-ին ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը ֆրանսիացի գործընկերների հետ այցելեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:
Հայ ոստիկանների այցը դեսպանատուն խորհրդանշական էր. ծառայողական պարտականություններ կատարելիս զոհվել են ֆրանսիացի ոստիկաններ՝ կրկին փաստելով, որ ոստիկանն է քաղաքացու ապահովության երաշխավորը՝ նաեւ՝ կյանքի գնով, ոստիկանն է առաջին գծում՝ ամենուր, անկախ ազգային պատկանելությունից ու քաղաքացիությունից:
Ոստիկանության կրթահամալիրի կողմից ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրվեցին դեսպանատան մոտ, նաեւ ցավակցական նամակ հանձնվեց դեսպանին՝ ոգեկոչելով բոլոր զոհերի եւ ֆրանսիացի գործընկերների հիշատակը: