ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.01.2018 11:08
Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց
Հունվարի 19-ին, ժամը 5.20-ին, ոստիկանության Էրեբունու և Նոր Նորքի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Ավանեսովի փողոցից բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Արթուր Խ.-ն, որը 2017թ. նոյեմբերի 21-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: