ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.08.2019 16:41
Ֆեյսբուքում տեղադրված նյութի հետքերով

Հուլիսի 26-ին ֆեյսբուքում մի օգտատեր լուսանկարով հրապարակում էր զետեղել և մասնավորապես նշել, որ լուսանկարում պատկերված անձը փորձել է զբոսաշրջիկից գողանալ դրամապանակը:
Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում նշված հանցագործությունը կատարել է Երևանի Նարեկացու փողոցի բնակիչ. 37-ամյա մի տղամարդ:
Հուլիսի 31-ին, ժամը 11.35-ին, իրենց բակից նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: