ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.12.2015 16:30
Բազմուղի «Թեժ գիծ»-ը գործում է (ժամը 14-ի դրությամբ)
Դեկտեմբերի 6-ի ժամը 14-ի դրությամբ ոստիկանության «Թեժ գծով» ստացվել է 26 զանգ, 10-ը` մարզերից, 16-ը՝ Երևան քաղաքից.
- Երևանին մերձակա մի քանի տարածքների բնակիչներ հայտնել են, որ գործի բերումով գտնվում են Երևանում և ցանկանում են տեղեկանալ, թե Երևանում կարո՞ղ են մասնակցել հանրաքվեին,
- մի քաղաքացի հայտնել է, թե 1931 թ. ծնված քույրը մահացած է, սակայն նրա անունը կա քվեարկության ցուցակներում,
- մի խումբ քաղաքացիներ ցանկանում էին տեղեկանալ, թե որ ընտրատարածքներում են գրանցված իրենք,
- մի քաղաքացի էլ գնալով ընտրատեղամաս՝ հայտնաբերել է, որ իր անունը բացակայում է ընտրացուցակներից,
- մի շարք քաղաքացիներ խնդրել են տրամադրել անձնագրային և վիզաների վարչության հեռախոսահամարը:
«Թեժ գծով» ստացված բոլոր հարցերին տրվել է անհրաժեշտ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերին արագ արձագանքելու նպատակով դեկտեմբերի 5-ից ոստիկանությունում գործում է բազմուղի «Թեժ գիծ»՝ 010-54-69-12, 010-54-69-14 հեռախոսահամարներով:
Միջազգային դիտորդական առաքելությունների համար՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, գործում է 010-52-42-28 հեռախոսահամարը,
ԱՊՀ դիտորդական առաքելությունների հետ կապի համար՝ ռուսերեն լեզվով՝ 010-57-31-39 հեռախոսահամարը: