ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.05.2018 12:38
Օրերս Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպի մասնակիցը ներկայացել է ոստիկանություն
Մայիսի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեի մոտ ոստիկան մոտենա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեի մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում, անհայտ անձը մոտեցել է բողոքի ակցիայի մասնակիցներին ու դիտավորությամբ կոտրել մասնակից, 1999 թ. ծնված Համբարձում Մ.-ի բարձրախոսը՝ պատճառելով նյութական վնաս, և ձեռքով հարվածել է նրա մարմնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա բռունցքով հարվածել մասնակից 1993 թ. ծնված Էդգար Վ.-ի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ինչից հետո հեռացել է «Շեվրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենայով, որը հայտնաբերվել և տեղափոխվել է Արաբկիրի բաժնի պահպանվող տարածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը 1973 թ. ծնված Ժորա Ռ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 11-ին, ժամը 16.30-ին ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն: