ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.10.2013 17:12
Իրավապահ և արդարադատության ոլորտներում առկա խնդիրներն ու առաջարկները քաղաքացիները կարող են ներկայացնել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն ուսումնասիրում է ՀՀ-ում գործող իրավական ակտերը՝ ՀՀ Նախագահի հրամանագրով սահմանված 17 ոլորտներում, որոնցից մեկը իրավապահ մարմինների եւ արդարադատության ոլորտն է: Բիզնես գործընթացների եւ դրանք սահմանող իրավական ակտերի e-Guillotine շտեմարանում ներառված է ՀՀ ոստիկանության համակարգը կարգավորող 76 իրավական ակտ, որոնք վերանայվելու են Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից:
Իրավապահ մարմինների եւ արդարադատության ոլորտում առկա խնդիրները եւ Ձեր առաջարկները կարող եք ներկայացնել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնին՝ հետեւյալ միջոցներով.
Կայք՝ http://www.e-guillotine.am
Թեժ գիծ՝ (010) 53 13 25
Էլ. փոստ՝ hotmail@regulations.am
Facebook`http://www.facebook.com/orensdrutjan.azgajinkentron