ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.11.2015 14:42
Հանքանյութը գողացել էր մշակելու և ոսկի ստանալու նպատակով
Նոյեմբերի 14-ին, ժամը 2.35-ին, Սոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշից դուրս գալիս բռնվել և գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Վարդենիսի բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արտյոմ Շ.-ն:
Նրա մոտ հայտնաբերվել է ուսապարկ, որի մեջ եղել է 8.2 կգ հանքանյութի նմանվող զանգված և հանքափորի լապտեր:
Վերջինս բացատրություն է տվել, որ հանքանյութը գողացել է հանքախորշից` այն մշակելու և ոսկի ստանալու նպատակով:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: