ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.09.2019 11:00
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 26-ից 27-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 80 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության` 13, մարմնական վնասվածք հասցնելու` 12, անձնական ունեցվածքի գողության՝ 11, յուրացման կամ վատնման՝ 10, բնակարանային գողության՝ 7, ծեծի՝ 6, խուլիգանության՝ 4, սպանության սպառնալիքի՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, դրամանենգության, կավատության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ավտոմեքենայի նույնականացման համարի կեղծիքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և անհետաձգելի միջամտության որոշման պահանջը դիտավորությամբ չկատարելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 2 հետախուզվող:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու և վրաերթի՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: