ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


27.07.2015 11:54

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 24-ից 27-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 24-ից 27-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 36 դեպքից բացահայտվել է 31-ը, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2 դեպքից` 1-ը:
Բացահայտվել է գողության` 9, խարդախության` 11, խուլիգանության` 6, յուրացման` 1, դրամանենգության և կաշառակերության 2-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 3 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 52 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: