ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.02.2019 10:26
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 26-ից 27-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 10, անձնական ունեցվածքի գողության 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, թմրամիջոցի հայտնաբերման, ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու կամ իրացնելու և ծեծի 4-ական, յուրացման կամ վատնման, սպանության սպառնալիքի ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, ավազակային հարձակման, բնակարանային գողության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման, սուտ մատնության, կանխամտածված սնանկության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու և սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, բնակարանային գողության, այլ հանցագործության և խարդախության փորձի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: