ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.11.2018 10:07
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` նոյեմբերի 14-ից 15-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 32 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 7-ական, խարդախության ու ապօրինի ծառահատման 3-ական, անձի առևանգման, սպանության սպառնալիքի և առանց իրացնելու նպատակի թմրանյութի շրջանառության 2-ական, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, սեքսուալ բնույթի բռնի գործողության փորձի, մշակութային արժեք ներկայացնող իրերի մաքսանենգության ու պետական սահմանի ապօրինի հատման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 8-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: