ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.03.2019 10:11
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 11-ից 12-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 15, մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 6, ծեծի 5, թմրամիջոցի հայտնաբերման 3, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողություն, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, խոշտանգման, փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցի մաքսանենգության, սառը զենքի հայտնաբերման, սպանության սպառնալիքի ու սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: