ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.04.2018 12:06
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 4-ից 5-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 35 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու 6, յուրացման կամ վատնման և խարդախության 4-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, կողոպուտի, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի ինքնակամ ներկայացման 12 և հայտնաբերման 1 դեպք։ Ընհանուր առմամբ ներկայացվել է ինքնաշեն 2 ատրճանակ, որսորդական 4 հրացան, 2 հրետանային ական, 4 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 3 պահունակ և տարբեր տրամաչափի 681 փամփուշտ։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 5-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: