ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.12.2018 12:28
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 82 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 21, խարդախության 10, անձնական ունեցվածքի գողության 9, ծեծի 8, ապօրինի ծառահատման 6, բնակարանային գողության և սպանության սպառնալիքի 4-ական, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, յուրացման կամ վատնման ու փաստաթղթի կեղծման 2-ական, ավազակային հարձակման, ավտոմեքենա փախցնելու, թմրամիջոցի հայտնաբերման, դրամանենգության, խուլիգանության, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, թմրանյութի իրացման, կեղծ գովազդի, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու ու նախընտրական քարոզչության իրականացմանը խոչընդոտելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 2-ական, բնակարանային գողության, խարդախության, ապօրինի ծառահատման ու գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 63-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: