ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.05.2018 15:38
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 30-ից 31-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 30-ից 31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 31 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 6, խարդախության, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահելու 3-ական, խուլիգանության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, բնակարանային գողության և խարդախության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: