ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.10.2018 11:53
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հոկտեմբերի 29-ից 30-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 29-ից 30-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 17, մարմնական վնասվածք հասցնելու 8, անձնական ունեցվածքի գողության 7, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի ու սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, փաստաթղթի հափշտակության, հեղինակային իրավունքները խախտելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: