ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.07.2019 13:13
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 29-ից 30-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 29-ից 30-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 88 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 16, յուրացման կամ վատնման 13, խարդախության 12, անձնական ունեցվածքի գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 7-ական, անձի առևանգման 4, սպանության սպառնալիքի 3, դրամանենգության 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, երեխային ծնողից ապօրինի բաժանելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ինքնասպանության հակելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու կամ կրելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, թմրանյութի մաքսանենգության, սառը զենքի հայտնաբերման, ծեծի և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել են 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, բնակարանային գողության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 9-ը մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: