ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.01.2019 11:55
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունվարի 25-ից 29-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 25-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 145 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 45, մարմնական վնասվածք հասցնելու 22, խարդախության 13, ծեծի 12, թմրամիջոցի հայտնաբերման 11, յուրացման կամ վատնման 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 6, թմրանյութի իրացման 5, բնակարանային գողության ու ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու 4-ական, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի ծառահատման ու խուլիգանության 2-ական, ավազակային հարձակման, պետական հասարակական ունեցվածքի գողության, ընտրական իրավունքի խախտման, ազատությունից ապօրինի զրկելու, պետական սահմանն ապօրինի հատելու և սպանության սպառնալիքի 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 13 հետախուզվող, կամավոր ներկայացել է 20-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6, մարմնական վնասվածք հասցնելու 4, բնակարանային գողության 3 և գույքի դիտավորությամբ վնասման 1 դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 73-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: