ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.09.2018 15:32
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում`սեպտեմբերի 26-ից 27-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 8, անձնական ունեցվածքի գողության 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի 5-ական, բնակարանային գողության 3, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, պետական սահմանն ապօրինի հատելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, փաստաթղթի կեղծիքի ու ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 հետախուզվող:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հաստնելու և անձնական ուղեցվածքի գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: