ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.03.2019 11:50
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 26-ից 27-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 10, սպանության սպառնալիքի 8, մարմնական վնասվածք հասցնելու 7, խարդախության 6, թմրամիջոցի հայտնաբերման 4, ծեծի 3, ավազակային հարձակման, յուրացման կամ վատնման, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փաստաթղթի կեղծիքի 2-ական, անձի առևանգման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, կաշառակերության, թմրամիջոցի մաքսանենգության, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու կամ անցկացնելու, թմրանյութի իրացման, ինքնիրավչության ու պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6, բնակարանային գողության ու խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: