ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.04.2019 10:25
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 23-ից 25-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 23-ից 25- ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 95 դեպք, այդ թվում՝ 9-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 19, մարմնական վնասվածք հասցնելու 11, յուրացման կամ վատնման 10, խարդախության 9, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ծեծի 7-ական, զենք-զինամթերքի առգրավման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման և ապօրինի ծառահատման 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաթղթի կեղծիքի, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, պետական սահմանը ապօրինի հատելու, թմրամիջոցի մաքսանենգության, ապրանքային նշանի ապօրինի օգտագործման, թմրանյութի իրացման ու ինքնավնասման 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, բնակարանային գողության 2, ավազակության և խարդախության 1-ական դեպք։
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: