ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.02.2019 09:46
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 22-ից 25-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 22-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 134 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 32, մարմնական վնասվածք հասցնելու 28, ծեծի 17, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման 8, բնակարանային գողության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 6-ական, յուրացման կամ վատնման 5, կողոպուտի, շորթման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու կամ իրացնելու ու ապօրինի ծառահատման 2-ական, անձի առևանգման, պետական հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, կաշառակերության, սպանության սպառնալիքի, փաստաթղթի կեղծիքի, անզգուշությամբ գույքի վնասման, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու ու 16 տարին չլրացածի հետ սեռական հարաբերություն ունենալու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 59-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: