ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.09.2019 12:39
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 23-ից 24-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության` 9, մարմնական վնասվածք հասցնելու և յուրացման կամ վատնման՝ 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, խուլիգանության, ապօրինի ծառահատման ու ծեծի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության, կաշառակերության, սպանության սպառնալիքի, թմրանյութի իրացման, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելուը կամ տարածելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու և ալիմենտը վճարելուց խուսափելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 1-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: