ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.07.2019 11:28
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 23-ից 24-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 9-ական, ծեծի 5, անձնական ունեցվածքի գողության և սպանության սպառնալիքի 3-ական, անձի առևանգման և խուլիգանության 2-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դատական ակտը չկատարելու, գույքն անզգուշությամբ վնասելու, թմրամիջոցի իրացման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաթղթեր վնասելու, խնամակալի կամ հոգաբարձուի իրավունքները չարաշահելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել են 4-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 27 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: