ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.01.2018 10:34
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունվարի 18-ից 19-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 18-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպքից բացահայտվել է 1-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 14, խարդախության 9, խուլիգանության 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 11-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: