ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.06.2019 11:14
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 17-ից 18-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք, այդ թվում՝ 3-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 15, խարդախության և ծեծի 7-ական, մարմնական վնասվածք հասցնելու 4, դրամանենգության 3, խուլիգանության 2, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի ու ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: