ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.03.2019 10:44
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 15-ից 18-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 15-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 112 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 24, անձնական ունեցվածքի գողության 18, խարդախության 14, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 10, թմրամիջոցի հայտնաբերման 9, ծեծի 8, զենք-զինամթերքի առգրավման 4, յուրացման կամ վատնման և սպանության սպառնալիքի 3-ական, կաշառակերության 2, սպանության, ավազակային հարձակման, կողոպուտի, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենք կրելու, փաստաթղթի կեղծիքի, ինքնավնասման, ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության, առևտրային կաշառքի, պետական սահմանն ապօրինի հատելու և թմրանյութի իրացման 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 62-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: