ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.01.2019 09:27
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունվարի 17-ից 18-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 14, մարմնական վնասվածք հասցնելու 13, անձնական ունեցվածքի գողության 7, յուրացման կամ վատնման 5, ծեծի 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, անձի առևանգման, ավազակային հարձակման, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, փաստաթուղթ կեղծելու, սառը զենքի հայտնաբերման, ավտոմեքենայի նույնականացման համարանիշը կեղծելու ու տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: