ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.10.2019 11:05
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 15-ից 16-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 11, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 7, յուրացման կամ վատնման՝ 4, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու՝ 3, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի՝ 2-ական, հարկերից խուսափելու, խուլիգանության, կեղծ եզրակացություն տալու ու ինքնիրավչության 1-ական դեպքեր։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են բնակարանային գողության, մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպքեր։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: