ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.09.2019 11:11
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 12-ից 13-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, խարդախության` 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի՝ 3-ական, դրամանենգության և խուլիգանության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով՝ գույքային վնաս պատճառելու, ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2 և խարդախության՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: