ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.05.2019 10:59
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 10-ից 13-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 10-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 120 դեպք, այդ թվում՝ 13-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 25, խարդախության 18, անձնական ունեցվածքի գողության 15, ծեծի 12, թմրամիջոցի հայտնաբերման 7, սպանության սպառնալիքի 6, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման ու գույքի դիտավորությամբ վնասման 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բժշկական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինքնիրավչության, ինքնասպանության հասցնելու, ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելու և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու 3, ավտոմեքենա փախցնելու 2 և ավազակության 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 41-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: