ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.04.2019 09:42
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 9-ից 10-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 12, խարդախության 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, մարմնական վնասվածք հասցնելու, թմրամիջոցի հայտնաբերման և տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու 3-ական, յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենքի հայտնաբերման ու ծեծի 2-ական, գույքի դիտավորությամբ վնասման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ինքնիրավչության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, ապօրինի որսի, պետական սահմանն ապօրինի հատելու, թմրանյութի իրացման, սպանության սպառնալիքի և ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: