ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.01.2019 11:37
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունվարի 1-ից 8-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 1-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 153 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 55, ծեծի 23, անձնական ունեցվածքի գողության 21, խարդախության 14, անձի առևանգման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 6-ական, սպանության սպառնալիքի 4, ավտոմեքենա փախցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացման 3-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի ու խուլիգանության 2-ական, սպանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, կողոպուտի, ազատությունից ապօրինի զրկելու, գույքի ոչնչացման սպառնիլիքի, կաշառակերության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու, դատական ակտի դիտավորությամբ չկատարելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու ու տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 8-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 2-ական, սպանության, անձնական ունեցվածքի գողության ու ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 7 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 95 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել է, 162-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: