ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.12.2017 10:48
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 6-ից 7-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 6-ից 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 1-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 11, խարդախության 4, ապօրինի ծառահատման 2 և յուրացման 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8, սպանության, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: