ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.11.2018 09:51
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` նոյեմբերի 6-ից 7-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 37 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության 7, յուրացման կամ վատնման 4, փաստաթղթի կեղծման 3, անձի առևանգման և կաշառակերության 2-ական, բռնաբարության, բնակարանային գողության, խարդախության, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, խուլիգանության, սպանության սպառնալիքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պետական սահմանի ապօրինի հատման փորձի ու պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, ապօրինի ծառահատման, ծեծի և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: