ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.12.2018 09:58
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` դեկտեմբերի 5-ից 6-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 5-ից 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 8, խարդախության 7, յուրացման կամ վատնման և սպանության սպառնալիքի 4-ական, կաշառակերության ու ծեծի 3-ական, անձի առևանգման, անձնական ունեցվածքի գողության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաթղթի կեղծիքի, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, անձին ազատությունից ապօրինի զրկելու, ինքնավնասման ու թմրանյութի իրացման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: